Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթի արդյունքները շուտով հայտնի կլինեն
Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի արդյունքները շուտով հայտնի կլինեն, հանձնաժողովի անդամներն այսօր էլ կաշխատեն ու կավարտեն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մրցութային հանձնաժողովի անդամ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և հավելեց, որ արդեն երեկոյան հնարավոր է արդյունքները հայտնի լինեն:
«Ժյուրին աշխատել է, իսկ արդյունքների մասին կհայտնեն: Շինարարական աշխատանքների համար որևիցե բան չի առաջարկվում»,- ասաց նա և այլ մանրամասներ չհայտնեց:
Հավելենք, որ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել, նախագծերը ցուցադրված էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ էր հայտարարել: Ըստ քաղաքապետարանի` մրցույթի նպատակն է «ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին»:
Նշենք, որ նոր կառույցը նախատեսվում է այն հատվածում, որտեղ ժամանակին Լենինի արձանն էր: Այն Հանրապետության հրապարակում տեղադրվել էր 1940թ. նոյեմբերի 24-ին, ապամոնտաժվել` 1991 թվականին: Արձանի պատվանդանն ապամոնտաժվել է 1996 թվականին:
Երևանի քաղաքապետարանը տարբեր տարիներին նմանատիպ մրցույթներ հայտարարել էր, բայց հաղթողներ չեն եղել:
Նյութեր թեմայով`
Հանրապետության հրապարակի վերակառուցման նախագծի մրցույթին 13 աշխատանք է ներկայացվել (Լուսանկարներ)
«Հանրապետության հրապարակը կարիք ունի արդիականացման». Հայտարարված է մրցույթ
Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի պայմաններում փոփոխություններ են կատարվել
Ճարտարապետ Ա. Ղուլյան. Քաղաքով քայլելիս ինձ անընդհատ ճատարապետական ֆալշերն են ուղեկցում
Ս. Պետրոսյանը՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի մասին. «Վերնագիրն արդեն սխալ է»
«Բարոյական առումով Նարեկ Սարգսյանը հանցագործ է». «Փակ շուկայի օրինակով կորցնում ենք հրապարակը»
Կ. Քոչարյան. «Նարեկ Սարգսյանն ինչ ուզում անում է, իսկ քաղաքապետարանն էլ ոնց որ մեխի գլուխ լինի» (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները