«Փակ շուկա». «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը»
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խումբն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անուններով «Հայփոստի» Սարյան 22 հասցեում գտնվող բաժանմունքից նամակներ ուղարկեցին: Նրանք ահազանգում և զգուշացնում են, որ «Ծածկած շուկա» համալիրի` որպես հասարակական առևտրի օբյեկտի շահագործումն ամեն վայրկյան ռեալ վտանգ է սպառնում այնտեղ աշխատող և առևտուր կատարող հարյուրավոր մարդկանց կյանքին ու առողջությանը:
«Նամակի հիմքում ընկած է տարբեր ժամանաշրջաններում արված և մեզ հասած տեսանյութերը, որոնք վերաբերում են շուկայի նկուղային հարկում իրականացված շինարարական գործընթացներին: Դրանք տարակուսանք առաջացրեցին սեյսմիկ անվտանգության խնդիրների հետ կապված: Քանի որ օբյեկտը հանրային նշանակություն ունի, վտանգը միայն սեփականատերին չի սպառնում, այլ մեզանից յուրաքանչյուրին: Պետք է ապահովագրվել, որ որևէ վտանգավոր երևույթներ չկան, չեն առաջանա»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Նա նաև նշեց, որ ինքը լավատես է, ու կարծում է, վաղ թե ուշ վիճակը կշտկվի: Նա նշեց, որ երբեք ուշ չէ: «Տագնապ է առաջացնում պետական այրերի լռությունը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ նմանատիպ երևույթները կրկնվեն»,- ասաց ճարտարապետը:
Նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանն էլ նշեց, որ իրենք շարունակելու են իրենց ակցիաները, որոնք հիմնականում իրազեկման երթեր են, քանի որ, ըստ նրա, հասարակության շրջանում ինֆորմացիայի պակաս կա. «Հեռուստատեսությամբ գովազդում են Փակ շուկան, սակայն չեն ասում, որ սեփականատերը երկու անգամ տուգանվել է ապօրինի շինարարություն իրականացնելու համար»: Նա նաև ասաց, որ դիմելու են դատարան՝ արդարությունը վերականգնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Ահազանգ. Ծածկած շուկայի տարածքում գործող համալիրը սեյսմիկ առումով անվտանգ չէ (Տեսանյութ)
Ծածկած շուկայի տարածքում առևտրի թույտվություն, շահագործման ակտ տրամադրելը կխախտի օրենքը. Ազիզյան
Բացառիկ ապօրինություն. «Ծածկած շուկան իրավական վակուումի մեջ է հայտնվել»
«Փակ շուկա». Օրենքի հերթական ոտնահարումը. Կտրվի՞ կամ տրվե՞լ է ավարտական ակտ ապօրինի շինությանը
«Փակ շուկան» բաց է. Ներսում` մի փոքր շուկա ու մի մեծ սուպերմարկետ (տեսանյութ)
«Փակ շուկայի» «բացմանն ընդառաջ»… «Տեղի են ունեցել շատ հմուտ մանիպուլյացիաներ»
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ. Փակ շուկան պետք է մնա իր նախնական տեսքով
Քաղաքապետարանի ներկայացուցիչ. Մինչ այժմ Փակ շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն իրականացնելու նախագիծ ներկայացված չէ
Ճարտարապետները դիմել են Տարոն Մարգարյանին` «Կենտրոնական ծածկած շուկայի սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ»
Մշակույթի նախարարություն. Ապամոնտաժել Փակ շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածն ընդունելի ծավալով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան