Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Այսօր երեկոյան սպասվում է մի քանի քեսաբահայ ընտանիքի ժամանումը Հայաստան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը:
«Կհանդիպենք, կզրուցենք, մեր տվյալները կտանք: Իրենք էլ մի գյուղից են, կփոխանցեն իրար, կտեղեկանան, կդիմեն մեզ աջակցության համար: Քեսաբահայերին չպետք է անջատել սիրիահայերից, նրանք նույն խնդիրներն ունեն: Իսկ եթե ինչ-որ առանձնահատկություն կա իրենց խնդիրների մեջ, իրենք կներկայացնեն, որ ավելի համակարգված մոտեցում հանդես բերենք»,- ասաց նա:
Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, ինչ խնդիրներ կունենան` կրթության, առողջապահության, կացարանի, աշխատանքի և այլնի հետ կապված, ինչպես մյուս սիրիահայերին են օգնում, նույն կերպ քեսաբահայերին կօգնեն:
Նա նշեց, որ սիրիահայերի հետ կապված աշխատանքներում ձևավորված մեխանիզմներ կան, և դրանք գործում են:
«Նույն բանը մենք կառաջարկենք, անպատրաստ չենք: Եթե գան, նույն օգնությունները կտրամադրվեն»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանն ու հավելեց, որ այս պահին Հայաստանում երկու ընտանիք կա:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը նշեց, որ մարդիկ դեռ Հայաստան գալու ցանկություն չեն հայտնել, իրենք ավելի շատ սպասում են, որ իրավիճակը կայունանա և վերադառնան իրենց տները:
«Մեր աշխատանքի բանաձևն է առավելագույնս հաշվի առնել իրենց ցանկությունը: Եթե իրենք տրամադիր են գալ, մենք մեր աջակցությունը կուղղենք այդ նպատակին: Ովքեր կցանկանան գալ Հայաստան, բարով գան, այստեղ մեր հնարավորություններն ավելի մեծ են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հնարավորություններին` երեխաներին ժամանակավորապես Հայաստան բերելու, Ֆիրդուս Զաքարյանը նկատեց, այս պահին իրավիճակն ավելի բարդ է, Հալեպի օդանավակայանը փակ է, Լիբանանով պիտի գան: Բացի այդ, դրա մասին դեռ հստակ ցանկություն չեն հայտնել:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ ամեն առավոտ նախարարը կապ է հաստատում Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի հետ: Նրանց մեծ մասը Լաթաքիայում են` մոտ 200 մարդ եկեղեցում են, մյուսները` հարազատների տներում:
Նախորդիվ`
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Կե՞ղծ, թե՞ ոչ կեղծ լուրեր Քեսաբի մասին
Տարածվող տեսանյութը կապ չունի հայերի հետ. արաբագետի մեկնաբանությունները
Առևանգված քեսաբահայերից երեքն ազատ են արձակվել
«Առևանգված և Թուրքիա տարված 22 քեսաբահայերից 3-ին այսօր ազատ կարձակեն» (տեսանյութ)
Կարեն Անդրեասյանի ուղերձը միջազգային կազմակերպություններին` Քեսաբի դեպքերի կապակցությամբ
Վազգեն Մեսրոպյան. Քեսաբում մնացած հայերից 22-ը առևանգվել են և տարվել Թուրքիա
«Չգիտենք` իրենց սպանե՞լ են, տարե՞լ են Թուրքիա». Քեսաբում մնացած հայերից ստույգ տեղեկություններ չկան
ԱՄՆ պետքարտուղարությունը «խորապես մտահոգված է» Քեսաբի հայերի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ
Քեսաբ. Հայկական պատվիրակության այցի նշանակությունը մեր հայրենակիցների համար
ՌԴ ԱԳՆ-ն Քեսաբի ու աշխարհասփյուռ հայության բողոքի մասին
Արամ Ա. Կաթողիկոսը ՄԱԿ-ին առաջարկում է զինաթափել Քեսաբը
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի հայտարարությունները` Քեսաբի դեպքերի վերաբերյալ
Al-Akhbar. «Քեսաբ. Հայկական ապահով հանգրվանի ամայացումը»
Այսօր, մենք կրկին օգնության կարիք ունենք. Քեսաբահայերի կոչը ողջ հայությանը
WSJ. Թուրքիայի կողմից Քեսաբի դեմ ագրեսիան հայերին հիշեցնում է հայոց ցեղասպանության մասին
Demokrat Haber. Քեսաբում հայերի տները թալանողները խոսում են թուրքերեն
Արամ Ա. Երրորդ անգամն է՝ ցեղասպան թուրքը գաղթական է դարձնում Քեսաբի ժողովրդին
Կարո Յուզբաշյան. Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի
«Հարձակվեցին ու սկսեցին դիպուկահարներով խփել, մարդ չմնաց». Ինչպես տարհանվեցին Քեսաբի հայերը
«Լաթաքիայի վրա հարձակում այս պահին չկա»
Քեսաբի հայ. Թուրքիայից մեքենաներով գալիս են, կողոպտում են տները և տանում մեր ունեցվածքը
Հայաբնակ Քեսաբի վրա հարձակման մեջ չեչեննե՞ր են ներգրավված
«Քեսաբ ներխուժումը հայության` մասնավորապես սիրիահայ համայնքի դեմ ուղղված քայլ էր»
Սիրիահայ. Ամեն վայրկյան սպասվում է Լաթաքիայի դեմ հարձակումը
Առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն. Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին