Մշակույթ 11:07 01/07/2013

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Քչով էլ կարելի է շատ բան անել, եթե շնորհք լինի:… Չեմ կարող անուն տալ, թե ինչ կերպով է մշակույթի նախարարությունը գործում… Ոչ մի առջընթաց»:
Panorama.am-ի զրուցակիցն է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը:

-Պարոն Իսաբեկյան, ըստ ձեր բուհ ընդունվողների թվի, արդյո՞ք վերջին տարիներին երիտասարդների շրջանում արվեստի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ պետության վերաբերմունքը, արվեստագետների դժգոհությունները և այլն:
-Ամեն ինչ էլ ազդում է, թեև արվեստի բուհն առաձնահատկություն ունի. եթե երեխան սիրում է, խորանում է, օրինակ, կերպարվեստի բնագավառում ու որոշում է ընդունում իր ապագա ուղին, և եթե ծնողը չի համոզմում այլ մասնագիտություն ընտրել, ոչ մի բան նրա որոշման վրա չի կարող ազդել: Այսինքն՝ այն երեխան, որ պետք է գա մեզ մոտ, գալիս է: Տարիների ընթացքում այդ հարաբերակցությունը եթե փոխվել է, քիչ: Այլ բան, որ դիմորդների մեծ մասն աղջիկներ են ու հիմնականում մոդելավորման բաժին են գնում: Երբ ես էի սովորում, արվեստի բուհ ընդունվողների մեծ մասը տղաներ էին: Ցավում եմ, որ տրադիցիոն արվեստի հիմքը լինելով քանդակագործությունը, կերպարվեստը, գրաֆիկան, այդ բաժիններ դիմողների թիվը քիչ է: Զարմանալի է, որ հատկապես քանդակի բաժին դիմողների թիվը նվազում է, քանի որ մեզ մոտ շինարարություն է ընթանում, ինչը քանդակագործին աշխատելու ու գումար վաստակելու հնարավորություն է տալիս: Այսինքն՝ ինչքան տեղ ունենք, այնքան էլ դիմում են, ընտրության հնարավորություն չունենք: Բայց միշտ ունենում ենք շնորհալի ուսանողներ: Ինչ ստեղծվել է նախագահի երիտասարդական մրցանակը, ամեն տարի մրցանակակիրների թիվում են նաև Գեղարվեստի ակադեմիայում սովորած ուսանողները: Այլ մրցանակներն էլ են ստանում: Սովորողներ կան, բայց որակը նաև քանակից է կախված: Կարծում եմ, որ ժամանակին ամեն ինչ կշտկվի:

-Ձեր ղեկավարած բուհո՞ւմ էլ են վարձավճարները ավելացել:
-Ոչ, մեզ մոտ չի ավելացել: Մենք պարզապես ուշացրել ենք: Հնարավոր չէ այսպես շարունակել. երբ ամեն ինչ թանկանում է, սա էլ պետք է թանկանա: Պետությունն էլ որոշել է եվրոպական ուսումնական համակարգին համապատասխանեցնել մեր կրթության որակը: Հնարավոր չէ նման պայմաններում այդ հավասարությունն ապահովել: Մեր բուհը տարբեր ծրագրերի է մասնակցում, ինչն օգտակար է բուհի հետագա ընթացքի, ինտեգրվելու, որակի, կառավարման համակարգն ուղղելու համար: Բայց կան խնդրիներ, որոնց լուծման համար ֆինանսական բազա է անհրաժեշտ, այլապես ինչքան էլ անես, չես կարող հասնել այն արդյունքին, որին ձգտում ես: Կրթության և գիտության նախարարին պարբերաբար ներկայացրել եմ ոլորտի զարգացման ծրագրեր: Ոչ միայն ես: Այն խնդրիների լուծման գործում, որ պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, չկա, որովհետև երկրում կան այլ կարևոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

-Պարոն Իսաբեկյան, ինչպե՞ս կգնահատեք պետության վերաբերմունքը մշակույթին:
-Արվեստին մեծ տեղ տվող պետությունները լինում են հարուստ և ունենում են անհրաժեշտ հնարավորություններ իրենց մտահղացումներն իրագործելու համար: Մեր երկիրն այդպիսին չէ: Պատերազմող երկիր է: Ինչքան էլ ժողովրդի մի մասը չի հասկանում, բայց ընդհատված պատերազմ ունենք և այն ամեն օր մեր շեմին կանգնած է: Դրանից ելնելով շատ հանգամքներն այնպես չեն ընթանում, ինչպես մենք կուզենայինք՝ մեր անկախ երկրում հանգիստ ապրել, ստեղծագործել, աշխատել: Մենք մեծ գումարներ ենք ծախսում սպառազինության համար: Բայց քչով էլ կարելի է շատ բան անել, եթե շնորհք լինի: Մշակույթի նախարարությունն այդտեղ մեծ դեր կարող է ունենալ, բայց չի ունենում: Կարելի է մի գործ լավ անել, միջակ կամ չանել: Չեմ կարող անուն տալ, թե ինչ կերպով են իրենք գործում՝ ոնց որ գետը գնում է, ընդհանուրի հետ գնում են, ոչ մի առջընթաց իրենց կողմից չկա: 
Ընդհանրապես, կարևորում է արվեստի բուհերի (Գեղարվեստի պետական ակադեմիա, Կինոյի և թատրոնի պետական իսնտիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան) դերը: Արվեստի օջախներ են: Պետությունը մեր միջոցով կարող է աջակցություն ցուցաբերել ամբողջ ոլորտին: Օգնությունը կարող է տարբեր ձևով լինել, օրինակ երեք արվեստի բուհերը կարող են պետության հովանավորության տակ լինեն: Մենք ահավոր գերլարված ենք աշխատում, որպեսզի ուսանողները ստնանա այն կրթությունը, որ անհրաժեշտ է: Օրինակ, Ֆրանսիայում բոլոր բուհերը պետությունն է պահում, վճարովի համակարգ չկա այնտեղ: Անգլիայում այդպես չէ, ամեն ինչ վճարովի է, բայց այնտեղ էլ վարձավճարը 8,5 հազար ֆունտ ստեռլինգ է: Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի, բայց հնարավորություններ չունենք: Այդ պետություններն ունեն արվեստի բնագավառի համար արտադրություն, այսինքն ներկեր, կտավ, մոլբերտ, հաստոցներ են արտադրում ու էժան գնով տրամադրում բուհերին: Այս ամենը մենք չունենք, ինչն էլ ազդում է արվեստի ոլորտի վրա: Նույնը վերաբերում է նաև երաժշտությանը, կինոյին:

-Պարոն Իսաբեկյան, բուհը ինչ-որ ձևով օգնում է իր ուսանողներին ավարտելուց հետո աշխատանքի տեղավորման հարցերում:
-Կարևոր է դա: Հիմա, երբ շարժվում ենք ըստ եվրոպական կրթական չափանիշների, որակի ապահովման գործընթացը ամենակարևորն է, այսինքն պետք է հետևես քո ուսանողների քանի տոկոսն է աշխատանք ունենում ավարտելուց հետո, այսինքն ինչ որակի ուսում ես տվել ու որտեղ են նշանակվել աշխատանքի: Դա դժվար է մեզ մոտ: Հիմա դրա հիմքերն ենք ստեղծում: Բայց պետությունը պետք է ունենա համապատասխան գործարաններ, արտադրություններ, որ մեր շրջանավարտներն այնտեղ անցնեն աշխատանքի, որոնք մեզ մոտ չկան:

 -Արվեստի քննադատություն կա՞ մեզ մոտ:

-Շատ ու որակով արվեստաբաններ ունենք, ճնշող մեծամասնությունը արվեստի պատմությամբ են զբավում, չեն արտահայտվում: Բայց իրենք չեն որոշում արվեստի լավ ու վատ լինելը, ցուցահանդեսների, նկարիչների որակները, ում մրցանակ տան: Չեմ կարող ասել, որ իրենք են մեղավոր: Մեղավոր ման չգանք: Հիմա մեդիաներով ցուցադրում են անտաղանդ մարդկանց` ներկայացնելով որպես հանճար, առանց հասկանալու՝ այդպես է, թե այդպես չէ: Այսօր նաև ընդունված է, ով փող ունի, կարող է հովանավորել ու արվեստի այդպիսի գործ պատվիրեն, ինչպես իրենք են ցանկանում: Փողոցում տեսնում ես հուշարձան, ու կարծում ես՝ անցել է հանձնաժողովներով, քննադատներով, հետո պարզվում է, որ ոչ մի բանով էլ չի անցել, պարզապես այդ մարդը գումար է ունեցել, ճանաչել է այդ մարդուն, ասել է սա արա, նա էլ արել է: Ձևն այդպես չէ: Այս դաշտը կարգի կբերվի այն ժամանակ, երբ ստեղծվի արվեստի շուկա, հիմա մեզ մոտ բազար է, երբ պետությունը ոտքի կանգի, ամուր լինի ու հնարավորություն ունենա կանգնել իր արվեստագետների կողքին:

-Հասարակարգի փոփոխությունը մարդկային արժեհամակարգի վրա ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ, փոփոխություններ նկատե՞լ եք:
-Իհարկե, նկատել եմ հենց իմ կաշվի վրա: Իմ ընկերների մեծ մասն այսօր չկան՝ Վարուժան Վարդանյան, Վաղարշակ Արամյան, Անդրանիկ Կիլիկյան: Շարքը երկար կարող է գնալ: Այսինքն իրենք չդիմացան համակարգի փոփոխությանը և այն քաոսային վիճակին, որ մեզ մոտ էր: Այդ վիճակում ապրել ու ստեղծագործել, դժվար էր, ոչ մեկին չէր հետաքրքրում արվեստը: Հիմա էլ այդպես է: Բացվում են ցուցահանդեսներ, միշտ նույն մարդիկ են հաճախում: Նկարչի արվեստանոցը պետք է դատարկ լինի, լինեն միայն այն նկարները, որոնց վրա աշխատում են: Մեզ մոտ չկա այն ասպարեզը, որտեղ մարդ կարողանա ինքն իրեն արտահայտել: Այդ ամենը գալիս է անցողական այս ժամանակից: Իսկ մենք պետք է արվեստի մեր բուհերի վրա դողանք, բարձր մակարդակի վրա պահենք: Դա մեր ապագան է: Այն պետությունները, որոնք հասել են բարձունքների, արվեստի շնորհիվ է: Հունաստանը շահել է նրան հաշվին, որ այդպիսի բարձր արվեստ է ունեցել. եթե չունենար, չէին օգնի, որ թուրքական լծից ազատվեր: Մշակույթը մեծ ուժ ունի: Մշակույթը, որ մենք ունենք, մինչև հիմա մեզ պաշտպանում է: Դա չենք էլ հասկանում:

 «ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել

 ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է

Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է

ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին

Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը

Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ

Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»

Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}