«Փարավոն Միրզոյանի կտավներն ընկալվում են որպես հայկական արդի կերպարվեստի ինքնատիպ ու արժեքավոր նմուշներ» (լուսանկարներ)
Ազգային պատկերասրահի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը (1949 թ. Սյունիք) հայ արդի կերպարվեստում արդեն վաղուց ճանաչված ու գնահատված, իր տեղը գտած, անհատական ոճն ու ձեռագիրը մշակած նկարիչ է:
«Նրա ստեղծագործական ինքնուրույն ուղին սկիզբ է առել 1975- ին, երբ Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո նա վերադարձավ Հայաստան: Ուսման ընթացքում ստանալով մասնագիտական հիմնարար կրթություն` Փ.Միրզոյանը, միևնույն ժամանակ, պահպանեց շրջակա աշխարհից, առօրյա կյանքից անմիջապես քաղած տպավորությունների, անձնական ընկալումների թարմությունը, բնական և կենցաղային ամենասովոր, նույնիսկ պրոզայիկ երևույթներում գեղեցիկը և անսովորը նկատելու, դրանցով հափշտակվելու ունակությունը:
Հավատարիմ մնալով ռեալիստական արվեստի սկզբունքներին, նկարիչը, այդուհանդերձ, մերժում է ռեալիզմի տառացի ընթերցումները, երբեք չի կառչում բնօրինակից, խուսափում է ավելորդ, տաղտուկ մանրամասներից` հասնելով գեղարվեստական առավել ազդեցիկ ու խոր տպավորության:
Փ.Միրզոյանն աշխատում է նկարչության տարբեր ժանրերում: Նրա յուղաներկ բազմաթիվ գործերի շարքում կան բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային պատկերներ, հայ կերպարվեստում հազվադեպ հանդիպող` կանացի մերկ ֆիգուրներով կոմպոզիցիաներ ևս: Ձգտելով խորացնել կամ ամբողջացնել իր նկարների գաղափարական ու կերպարային բովանդակությունը, Փ.Միրզոյանը մեկ ստեղծագործության մեջ հաճախ համադրում է երկու և նույնիսկ մի քանի ժանրեր:
Կյանքի երջանիկ և հանգստաբեր ակնթարթները, ընտանեկան օջախի ջերմությունը, մարդկային մտերմիկ հարաբերությունները, փոխադարձ սիրո ու գորովանքի դրսևորումներն են տպավորված Փ.Միրզոյանի` առաջին հայացքից կենցաղային, բայց ըստ էության համամարդկային և համընդհանուր, արտաժամանակային մշտատև իրադրություններ պատկերող, հուզական ապրումներ կամ հոգեվիճակներ արտահայտող հորինվածքներում:
Փ.Միրզոյանի արվեստը մշտապես սնող, ստեղծագործական ներշնչանքի, անկեղծ հրճվանքի ու հիացմունքի կենսառատ աղբյուր է կնոջ կերպարը` իր արտաքին ու ներքին, զգայական և հոգևոր գեղեցկությամբ: Մուգ և բաց` չեզոք ֆոների վրա,պայմանական կամ որոշակի ինտերիերի մեջ, բացօթյա միջավայրում կամ բնության գրկում նուրբ քսվածքներով, լուսի ու ստվերի մեղմ անցումներով, թրթռուն խաղով ուրվագծված, պլաստիկական ամփոփ ձևերի մեջ անշարժացած կանացի մերկ ֆիգուրները սալոնային գռեհկաբարո քաղցրությունից միանգամայն զերծ, դասական մաքրությամբ օժտված գերանազ կերպարներ են:
Փ.Միրզոյանի լավագույն ստեղծագործություններն աչքի են ընկնում վարպետ կատարմամբ, գեղարվեստական բարձր ճաշակով, ձևի և բովանդակության ներդաշնակ միասնությամբ: Դրանք վարժ ձեռքով վստահորեն նկարված, հաստատ և ամուր գծանկարի վրա խարսխված, կոմպոզիցիոն կառուցիկ դասավորություն ունեցող, մինչև վերջ մտածված, ջրաներկ ու կավճաներկ էսքիզների մեջ նախապես ճշտված ու բյուրեղացած ավարտուն աշխատանքներ են: Հենց դա է առիթ տալիս խոսելու Փ.Միրզոյանի արվեստի դասական, կլասիկ հիմքերի մասին, թեև նա երբեք կուրորեն չի հետևել ավանդույթներին և խուսափել է ուղղակի ազդեցությունից: Նկարչի գործերին ազգային երանգ ու հարազատ շունչ են հաղորդել հայրենի հողի և բնաշխարհի գույներն ու ձևերը, իսկ նրան ի վերուստ տրված տաղանդի, ստեղծագործական անսպառ երևակայության, որոնող մտքի շնորհիվ Փ.Միրզոյանի կտավներն ընկալվում են որպես հայկական արդի կերպարվեստի ինքնատիպ ու արժեքավոր նմուշներ»,- այսպես է ներկայացրել գեղանկարիչ Փարավոն Միրզոյանին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը:
Հայկական արվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Գեղեցիկի, հավերժականի, աստվածայինի յուրօրինակ սինթեզ...Աշոտ Բաղդասարյան (լուսանկարներ)
Արամ Դովլաթյանի աշխարհը (լուսանկարներ)
«Արվեստագետը մեծ զրկանքներ է կրում, քանի որ պահանջված չէ»… Լեո Լեո (լուսանկարներ)
«Արա Հակոբյանի արվեստը ճշմարիտ է, համոզիչ, ազնիվ, զուսպ, բայց գեղանկարչորեն հագեցած» (լուսանկարներ)
«Իմ նկարները իմ աղոթքներն են»… Լուսինե Հակոբյան (լուսանկարներ)
Երկրաշարժից հետո Գյումրիում ամեն ինչ սկսվեց Ճալայի վերադարձով (լուսանկարներ)
«Վարպետությունն է ազատություն տալիս» ... Անուշ Չուբարյան (տեսանյութ, լուսանկարներ)
Փոքրամասշտաբ, բայց խորիմաստ… Վահան Թոփչյան (լուսանկարներ)
«Արվեստը գույների և գծերի խաղ է»... Եսայի Մեյրոյան (տեսանյութ, լուսանկարներ)
«Նա կիսում է բարոկկոյի դիրքորոշումը»… Համբարձում Ղուկասյան (լուսանկարներ)
Լվովահայ նշանավոր գերդաստանի տաղանդավոր Սիմոն Բոգուշ (լուսանկարներ)
Հետմահու ընտրվել է Ռումինիայի Ակադեմիայի պատվավոր անդամ… Թեոդոր Աման (լուսանկարներ)
«Այն ստեղծագործողն էր, որ միշտ շեշտում էր իր կապը Հայաստանի հետ»… Թեոդոր Աքսենտովիչ (լուսանկարներ)
Արա Սիմոնյանի աշխարհը (լուսանկարներ)
«Սիրում եմ խզբզել» … Արա Հայթայան (լուսանկարներ)
Լավագույն կին գեղանկարիչներից... Սաթենիկ Հովհաննիսյան (լուսնկարներ)
Հանգստության արվեստ... Աբել (լուսանկարներ)
Տրամադրություն թելադրող արվեստ… Հրաչ Ավագյան (լուսանկարներ)
«Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»… Թաթոս (լուսանկարներ)
«Նկարչությունն Աստծո շնորհ է»…. Էդվարդ Վարդանյան (լուսանկարներ)
«Իսկական արվեստը բոլոր ժամանակների համար է»… Արմեն Վահրամյան (տեսանյութ, լուսանկարներ)
«Անցել է հոգևոր ինքնամաքրման ճանապարհ». Կայծ Վանիկյան (լուսանկարներ)
«...Սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»... Գետիկ Բաղդասարյան (լուսանկարներ, տեսանյութ)
Կրթվել է Արևմտյան արվեստի լավագույն ավանդույթներով… Դավիթ Միրզոյան (լուսանկարներ)
«Ես չեմ ընտրել իմ արվեստը, այն իմ արյան կանչով է»… Անուշ Եղիազարյան (լուսանկարներ)
«… Իմ նկարները ես եմ»… Հասմիկ Ավետիսյան (լուսանկարներ)
ՄԱԿ-ի կազմակերպված ցուցահանդեսում նրա կտավը լավագույնն է ճանաչվել... Վեսո (լուսանկարներ)
«Ես աշխատում եմ ինքնաբուխ» … Լիդա Տչակերյան (լուսանկարներ)
«...մահճակալի տակ նկարում էի»... Արևիկ Մկրտչյան (լուսանկարներ)
Տեսանելի և հոգևոր իրականությունների նվիրական միություն…Դավիթ Յան (լուսանկարներ)
«Ամեն օր սկսվում է իր գույնով»… Արմեն Խոջոյան (լուսանկարներ)
«Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ»... Արթուր Մարտիրոսյան (լուսանկարներ)
Աղասի Թալալյանի աշխարհը (լուսանկարներ)
Հայկական ավանգարդի առաջին սերնդի ներկայացուցիչ… Նարեկ Ավետիսյան (լուսանկարներ)
«Նկարելուց հետո շատ դեպքերում զարմանք ես ապրում».. Վահան Ռումելյան (լուսանկարներ)
Շքեղ և գունեղ, հանդարտ և համեստ... Ավետիք Չիտչյան (լուսանկարներ)
«Մարդը մարդով է գեղեցիկ, խոսքը` խոսքով, գույնը` գույնով...»... Վարդան Գաբրիելյան (լուսանկարներ)
Աշխատում է իր իսկ ստեղծած տեխնիկայով… Սամ Գրիգորյան (լուսանկարներ)
Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ… Օննիկ Ավետիսյան (լուսանկարներ)
Լույս և գույն, պարփակված աշխարհներ ... Շոթա Ոսկանյան (լուսանկարներ, տեսանյութ)
Թեթև, պարզ, ծիծաղելի, երազկոտ… Պոնչի (լուսանկարներ)
Աշխատել է նաև Սերգեյ Փարաջանովի հետ… Կարեն Դավիդով (լուսանկարներ)
Անհանգիստ ու դինամիկ արվեստ... Մարիամ Հակոբյան (լուսանկարներ)
Բախում և հետևանքներ... Արշակ Նազարյան (լուսանկարներ)
Մոնումենտալ քանդակագործության լավագույն վարպետներից… Սուրեն Նազարյան (լուսանկարներ)
«Արվեստին լուրջ չեն վերաբերվում, բացիթողի վիճակ է»... Գարիկ Կարապետյան (լուսանկարներ)
Արթուր Փինաջյան... Անհայտության մեջ մնաց մինչև մահը(լուսանկարներ)
Մանկավարժ-նկարչուհի… Գայանե Միքայելյան (լուսանկարներ)
Դասական արվեստագետ… Գագիկ Ղազարյան (լուսանկարներ)
Աբստրակտ նկարիչ… Համլետ Հովսեփյան (լուսանկարներ)
Արդյո՞ք արվեստի գործը մեր արտացոլանքն է, թե՞մենք ենք նրա արտացոլանքը... Աշոտ Ավագյան (լուսանկարներ)
Պահի նկարչություն… Մարիամ Համբարյան (լուսանկարներ)
«Վրձինն ու նկարիչը հոգու թելադրանքով են գործում»… Սարգիս Գարուկյան (լուսանկարներ)
Սիրամարգե տիկինը... Սիրուն Երիցյան (լուսանկարներ)
Աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր… Արթուր Օշականցի (լուսանկարներ)
Ես երջանիկ եմ... Անատոլի Ավետյան (լուսանկարներ)
Գույնը կյանք է, գույներով եմ ես խոսում. Ալեքսանդր Սադոյան (լուսանկարներ)
Պրոֆեսոր նկարիչ... Հրայր Գրիգորյան (լուսանկարներ)
Դոցենտ նկարիչ... Վարդգես Գուլիկյան (լուսանկարներ)
Չուբարյանի ու Արծրունյանի սանը... Խաչիկ Հարությունյան (լուսանկարներ)
Բազմաժանր աշխատանքների հեղինակ...Վիկտոր Գրիգորյան (լուսանկարներ, տեսանյութ)
«Նայելով նկարներին` ակամայից հիշում եմ Բակունցի խոսքերը»… Մելքոն Հովհաննիսյան (լուսանկարներ)
Բազմաժանր նկարիչ... Պետրոս Մալայան (լուսանկարներ)
Երգիծանկարչության հիմնադիրը Եգիպտոսում… Ալեքսանդր Սարուխան (լուսանկարներ)
Իրենից սփռում է բարություն, գեղեցիկն ընկալելու անհագ ցանկություն… Ստեփան Մինասյան (լուսանկարներ)
«Հայրենիքը երազ էր ինձի համար»... Գրիգոր Նորիկյան (լուսանկարներ)
Մայրություն, անմեղություն, բարություն, կարոտախտ... Բյուզանդ Կոճամանյան (լուսանկարներ)
Նկարիչ, քանդակագործ, կավագործ, դիզայներ և դասախոս… Լևոն Ժամկոչյան սանկարներ)
Այնթափ, Սիրիա, Փարիզ… Բյուզանդ Թոփալյան (լուսանկարներ)
Ռեալիստական բնանկարների, կենցաղային պատկերների վարպետ ... Մանուել Թոլեկյան (լուսանկարներ)
«Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակակիր... Արմիս (լուսանկարներ)
Նուրբ զգացողություն և անմիջականություն... Հրանտ Ավագյան (լուսանկարներ)
Ինքնակրթությամբ հասել է բարձր վարպետության… Մելքոն Քեպապչյան (լուսանկարներ)
«Կարոտ» ֆիլմի Առաքելը՝ նույն ինքը... Ռաֆայել Աթոյան (լուսանկարներ)
Ճանաչված է նկարչության տեխնոլոգիայի գաղտնիքներին տիրապետող վարպետ… Գաբրիել Գյուրջյան (լուսանկարներ)
«Սպասում»… Ստեփան Թարյան (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ զուսպ կատարում... Սարգիս Ալեքսանյան (լուսանկարներ)
Ի՞նչ է ուզում ինձանից վարպետը… Սուրեն Ստեփանյան (լուսանկարներ)
«Ժամանակակից արվեստը հեռացել է մարդուց»… Անատոլի Պապանյան (լուսնակրաներ)
Արևելահայկական բեմանկարչության հիմնադիրներից… Հովհաննես Քաթանյանց (լուսանկարներ)
Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ նկարչուհին... Գոհար Ֆերմանյան (լուսանկարներ)
Մասնագիտական կրթություն ստացած առաջին հայ քանդակագործուհին… Այծեմիկ Ուրարտու (լուսանկարներ)
Նա աշխարհում ամենաշատ ցուցադրվող հայ նկարիչներից է... Վալմար (լուսանկարներ)
Իրականության հավաստի վերարտադրում… Հարություն Շամշինյան (լուսանկարներ)
Նաև՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից... Պարսամ Սիմոնյան (լուսանկարներ)
Նրա ներդրումը հայ գրքարվեստի և հաստոցային գրաֆիկայի մեջ կմնա հավերժ... Միհրան Սոսոյան (լուսանկարներ)
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»»... Հրաչյա Ռուխկյան (լուսանկարներ)
«Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են»… Կառլոս Աբովյան (լուսանկարներ)