Մայր ժողովրդի ողբերգությունը՝ ստեղծագործության հիմնական թեմա... Սարգիս Խաչատուրյան (լուսանկարներ)
«Հայոց վշտի երգիչ»: Հովհաննես Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ այսպես են անվանել նկարիչ Սարգիս Խաչատուրյանին (ծնվել է Մալաթիայում: ) Նա սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստիտուտում (1908 - 1911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912 - 1914)։ 1915 թվականի Մեծ եղեռնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման։
1920-ական թթ. 1-ին կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը: Խաչատուրյանը ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբըռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնի և լույսի դերի հարցում։ 1931 թվականին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։ 1934 թվականին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը։ 1937 թվականին Խաչատուրյանն առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI- XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը։ 1942 թվականին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խաչատուրյանի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը։
Գաղթական կինը երեխաներով
Գաղթական
Գաղթական որբեր
Գաղթական հայ ամուսիններ (Տաճկահայ ամուսիններ)
Հայ գաղթականներ
Հայ որբերը անապատում
Հայերի տեղափոխություն
Արագածը Ալեքպոլից
Արարատ
Երկու սիրահարներ
Ծով
Կ. Պոլիս. Հայ կղզի
Հայուհիներ
Վավա
Հայկական կերպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները՝
Քնարական, պարզ և հուզական… Հմայակ Հակոբյանը (լուսանկարներ)
«Արուեստը … չի մեռնիր»… Զարեհ Մութաֆյան (լուսանկարներ)
Հմուտ փորագրություններ և անզուգական նկարազարդումներ… Տիգրան Փոլադ (լուսանկարներ)
Բնանկարներ՝ առանց մարդկային կերպարների... Հովհաննես Ալխազյան (լուսանկարներ)
«...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)
«Այլևս ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»… Վարդան Մախոխյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)
250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)
«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ». Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր» ՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում