«Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի»... Գայանե Խաչատուրյան (լուսանկարներ)
«Ես` Գայանե Խաչատուրյանս ծնվել եմ քաղաք Թբիլիսիում: Երբ ինձ մոտ եկավ գիտակցությունը, ես առաջին անգամ տեսա ինձ հայելու մեջ` խոշոր աչքերով և սև մազափնջով ... Եվ մինչ օրս ես ինձ զգում եմ մեծ, լայն գլխարկով թզուկ: Ես հանում եմ գլխարկս ամեն անգամ, երբ քայլում եմ քաղաքում, Քռի ափով, երբ մոտենում եմ Թբիլիսիի շարժվող լեռներին և խոնարհվում եմ նրա տաճարների առջև: Սա ինձ համար քաղաք չէ, սա ինձ համար թատրոն է, գեղանկարչության թատրոն: Իսկ գեղանկարչությունը անբաժանելի է ինձնից: Դա իմ մաշկն է, իմ կմախքը: Ես պարզապես չեմ կարող առանց վրձնի, առանց ներկապնակի, առանց ներկերի...»,- իր մասին ասել է նկարչուհի Գայանե Խաչատուրյանը:
Ծագումով հայ, բայց ողջ կյանքը Վրաստանում ապրած և ստեղծագործած Գայանե Խաչատուրյանը ծնվել է 1942 թվականին, մահացել 2009 թվականաին: Նա թաղված է Թբիլիսիի հայ մշակույթի գործիչների պանթեոնում:
Գ. Խաչատուրյանը 1963 թ. ծանոթացել է Ա. Բաժբեուկ-Մելիքյանի հետ, ով նրան շատ է օգնել կայացման գործում։ Նկարչուհու ստեղծագործությամբ հետաքրքրվել է Վրաստանի ժողովրդական նկարիչ Ե. Ախվլեդիանին։ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում ունեցել է ցուցահանդեսներ:
1978 թ. սկսում է ցուցադրվել Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան)։ Հ. Իգիթյանի նախաձեռնությամբ նկարչուհու աշխատանքները, Հայաստանի 31 նկարիչների աշխատանքների թվում, ուղարկվել են Պորտուգալիայում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ էլ ընտրվել են հետագայում Փարիզում, Լիոնում և Մարսելում ցուցադրվելու համար։
Արվեստաբան Շահեն Խաչատրյանի գնահատմամբ Գայանեն բացառիկ երևույթ էր: «Նկարչուհու ծննդավայր Թբիլիսին` թատերական բեմեր հիշեցնող իր հնամենի բակերով, պատմողի հազվադեպ ձիրքով օժտված ագուլեսցի մայրը, նրա հուշերը` ծննդավայրում բարեսիրտ իշխանուհի ճանաչված իր մոր ու գողթան աշխարհի գեղեցկությունների մասին, արմատավորել են Գայանեի երևականությունը, իր արվեստը սնող հող դարձրել»,- ասել է արվեստաբանը, հավելելով, որ երբ արվեստագետը կարողանում է գտնել իրեն ու իր գտածը ոճային, գաղափարական իմաստի մեջ միաձուլում է, հաստատում է իրեն իբրև արվեստում բացարձակ երևույթ:
Հայանեի մեծ բարեկամը և ողջ կյանքում նրան աջակցողն է եղել Սերգեյ Փարաջանովը: Նա Գայանեին անվանել է նրան 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաիմաստալից նկարչուհին:
Իսկ Մարտիրոս Սարյանն էլ ասել է. «Արվեստը բնության ձայն է, որն արտահայտվում է մարդու միջոցով: Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստ: Հենց այս հատկության շնորհիվ Գայանե Խաչատրյանի կտավները գերում են դիտողի, հաղորդակից դարձնում մեզ նրաի նքնատիպ, խռովահույզ, բանաստեղծական աշխարհին»:
Այսօր նկարչուհու կտավները զարդարում են Իտալիայի, Հոլանդիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ավստրիայի, ԱՄՆ-ի.... հեղինակավոր պատկերասրահները և մասնավոր հավաքածուները:
Շագանակի կեղևը
Ռեքվիեմ
Դիմակահանդես Մուշտաիդ
Նարնջի օրվա երթը
Սպիտակ կառուսել
Դեղին նռներ
Հայկական կեպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները`
Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և Թուրքիայում… Մանուկ Ղրդյան (լուսանկարներ)
«Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր»... Հակոբ Անանիկյան (լուսանկարներ)
Ուրույն ձեռագիր և հայրենասիրական պաթոս… Մկրտիչ Սեդրակյան (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ… Բարդուղ Վարդանյան (լուսանկարներ)
Երևան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրություն… Գրիգոր Աղասյան (լուսանկարներ)
Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)
Աշխատել է գեղանկարչության բոլոր ժանրերում… Արամ Ղարիբյան (լուսանկարներ)
Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)
Կոմպոզիցիաներ, բնանկարներ ու դիմանկարներ… Ցոլակ Ազիզյան (լուսանկարներ)
«…իմ նկարչությունը Մինասն էր հավանում»… Վարդիթեր Կարապետյան (լուսանկարներ)
«Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր»… Երվանդ Քոչար (լուսանկարներ)
Կ. Պոլիսից՝ Փարիզ... Կարապետ (Շարլ) Նշանյան (լուսանկարներ)
Ձգտել է ձևի և գույնի սինթեզին… Աշոտ Հովհաննիսյան (լուսանկարներ)
«Իսկական գեղանկարիչ էր»... Հմայակ Ավետիսյան (տեսանյութ, լուսանկարներ)
Բեմանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, հոդվածներ և պիեսներ... Գիգո Շարբաբչյան (լուսանկարներ)
Իր արվեստին և հասարակությանն ազնվորեն նվիրված նկարիչ… Վրթանես Ախիկյան (լուսանկարներ)
«Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ»... Անդրանիկ Կիլիկյան (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում օֆորտի բնագավառում… Վլադիմիր Այվազյան (լուսանկարներ)
«Հայերը հերոսաբար կռվել գիտեն»... Արտաշես Աբրահամյան (լուսանկարներ)
«Գույների ասպետ»... Կարեն Սմբատյան (լուսանկարներ)
«Նա ստեղծում է արվեստ»…Ալեքսանդր Գրիգորյան (լուսանկարներ)
«Հատուկ ուշադրության արժանի երևույթ»... Վրույր Գալստյան (լուսանկարներ)
Անմիջական, ուղղամիտ և ուղղախոս… Սեյրան Խաթլամաջյան (լուսանկարներ)
«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
Գրաֆիկական ինքնատիպ գործերի հեղինակ… Տաճատ Խաչվանքյան (լուսանկարներ)
Խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից… Միքայել Արուտչյան (լուսանկարներ)
«Պոլիտբյուրոյի առաջին վրձինը»... Դմիտրի Նալբանդյանը (լուսանկարներ)
Պարզ կոմպոզիցիաներ, ճշգրիտ գծանկար... Դավիթ Օքրոյան (լուսանկարներ)
Հայաստան, աշխատավոր ու կենցաղ… Մհեր Աբեղյան (լուսանկարներ)
Հովհաննես Այվազովսկու հետքերով… Էմանուել (Մանուկ) Մահտեսյան (լուսանկարներ)
«…Մինասից առաջ Քամալյան է եղել, ու չենք իմացել»… Մկրտիչ Քամալյան (լուսանկարներ)
Քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան... Սուրեն Սաֆարյան (լուսանկարներ)
Յուրօրինակ և ինքնատիպ դիմանկարներ... Ենովք Նազարյանց (լուսանկարներ)
«Նա կարողանում է զրուցել բնության հետ»… Հակոբ Հակոբյան (լուսանկարներ)
Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով… Պոլ Կիրակոսյան (լուսանկարներ)
Սոցռեալիզմ… Սեդրակ Ռաշմաճյան (լուսանկարներ)
«Ջերմ, բարի անկեղծ...»... Հմայակ Արծաթպանյան (լուսանկարներ)
Հայրենիքն ու այն կառուցող մարդիկ… Երանուհի Ասլամազյան (լուսանկարներ)
«Ես իմ երկիրը տեսնում եմ... հնչեղ, լուսավոր, բերկրալի»… Մարիամ Ասլամազյան (լուսանկարներ)
«Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»… Ժիրայր Օրագյան (լուսանկարներ)
Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության (լուսանկարներ)
Մայր ժողովրդի ողբերգությունը՝ ստեղծագործության հիմնական թեմա... Սարգիս Խաչատուրյան (լուսանկարներ)
Քնարական, պարզ և հուզական… Հմայակ Հակոբյանը (լուսանկարներ)
«Արուեստը … չի մեռնիր»… Զարեհ Մութաֆյան (լուսանկարներ)
Հմուտ փորագրություններ և անզուգական նկարազարդումներ… Տիգրան Փոլադ (լուսանկարներ)
Բնանկարներ՝ առանց մարդկային կերպարների... Հովհաննես Ալխազյան (լուսանկարներ)
«...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)
«Այլևս ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»… Վարդան Մախոխյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)
250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)
«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ». Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր» ՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին