Մշակույթ 10:48 03/07/2013

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ցավալի է:... Կարծում եմ` այս ամենի մեղավորները միայն մեր երկրում չեն»:
Panorama.am-ի զրուցակիցն է կոմպոզիտոր, երաժիշտ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:

-Վերջին շրջանում, իմ տպավորությամբ, հեռուսատեսությամբ քիչ է հնչում Ձեր ստեղծագործությունները: Արդյո՞ք ինչ-որ խնդիր կա:
- Ոչ մի խնդիր չկա, երևի պատճառն այն է, որ տեսահոլովակներ չունեմ ու տալիս եմ իմ կենդանի համերգները ցուցադրելու, և նրանք ցուցադրվում են, իհարկե, ոչ հաճախ: Անկեղծ ասած, չսիրեցի տեսահոլովակը, որովհետև նրա կյանքը կարճ է: Չգիտեմ, երևի ժամանակներն են այդպիսին. հիմա շատ ավելի երգ է մատուցվում: Դրանում ես ավելի վտանգավոր բան եմ տեսնում. երբ որ երգը շատ է, ցանկացած ծնված ու մեծացող երեխա ցանկանում է երգիչ դառնալ: Մեր երկրում խնդիր կա՝ չունենք երաժիշտներ: Մանկավարժական համալսարանի փողային գործիքների ու ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչն եմ: Մենք դիմորդներ գրեթե չունենք: Ես մշտապես կոչ եմ անում, համեցեք ընդունվելու անվճար, առանց կաշառքի, չեն գալիս: Դե ասենք, որ երաժշտական դպրոցներում դիմորդները քիչ են, ուստի քիչ են և մեզ մոտ և կոնսերվատորիայում: Իսկ հակառակը՝ ցանկացած տեղ վոկալի բաժնում հերթ է, քանի որ, կարծում եմ, ինչը պրոպագանդվում է, դառնում է սիրելի: Հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հնչող երգերը, դառնում են գայթակղիչ: Վաղը մեր երկրում վերանալու են երաժիշտները: Վերանում են փողային գործիքները՝ շեփոր, գալարափող, տենոր և այլն: Այդ գործիքները նվագողներին կարելի է Եվրոպայից հրավիրել, բայց թառն ու քամանչան ծնվում են մեր երկրում, իսկ դրանք չպետք է կորչեն: Ուրախ եմ, որ բոլորը երգում են, բայց դրա կողքին անհրաժեշտ են հաղորդումներ, որոնք կգովերգեն մեր ազգային գործիքները և տարբեր մրցույթներում հաղթած մեր երաժիշտներին: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցավալի է: Կգա ժամանակ, որ նվագողներ և նվագախմբեր չենք ունենա, ու երգիչները կսկսեն միայն ֆոնոգրամայով երգել:
Կարծում եմ` այս ամենի մեղավորները միայն մեր երկրում չեն: Իրական մեղավորներին պետք է դրսում փնտրել. նրանք մեր թշնամիներն են: Իմ կարծիքով, նրանք ֆինանսավորում են եվրոպական տարբեր կառույցների, վերջիններս էլ տարբեր դրամաշնորհների միջոցով փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, տարբեր բնագավառներ և ոչ միայն, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի: Դրա համար էլ մեզ անընդհատ բաժանում են իրարից: Բաժանում են աղանդների, տարբեր կուսակցությունների, ԶԼՄ- ների միջոցով: Ես կարծում եմ դրանք մեր թշնամիների պատվերներն են: Մենք պետք է խելացի գտնվենք. հերիք է փողին ու շահին տրվենք: Պարզապես չեմ ուզում, որ գալիք սերունդները դատապարտեն մեզ, ասելով` չկարողացաք պահպանել մեր երկրի ավանդույթներն ու մշակույթային գանձերը:

-Ինչպե՞ս կգնահատեք ժամանակակից հայ երգարվեստի վիճակը:
-Պատմության ընթացքում մենք զրկանքներ, կորուստներ ենք տեսել: Այսօր մենք ունենք հաղթանակ: Բոլորը երգում ու պարում են, դրա համար միայն ուրախ եմ: Ես այդքան շատ անհանգստություն չունեի, քանի որ ոչ մեկը չի կարող Կոմիտասին ջնջել, բայց եթե այսպես երկար շարունակվեց, վտանգավոր է դառնում: Այս ռաբիզ վիճակը երկար տևեց, ձգվեց: Ինձ թվում էր՝ քամի է՝ կգա ու շուտ կանցնի: Ամեն երաժշտություն իր տեղը պետք է ունենա: Խորհրդային տարիերին հեռուստատեսությամբ ամեն երաժշտական ժանր` հոգևոր, ժողովրդական, դասական, ժամանակակից, համաչափ էր տրվում: Այսօր այդպես չէ. տրվում է մեծամասամբ երգ և խառը տեղեկություն, մեր երգիչներն ինչ ներքնաշորեր են հագել, ով ումից է բաժանվել: Ավելի լուրջ ու կարևոր բաներ կան այս աշխարհում:
Մեր երկիրը կարող են ուղղել, շտկել միայն լրագրողները, որովհետև շատ հզոր են: Մենք դարձել ենք մազոխիստ. ամբողջ օրը հեռուսատեսությամբ ցույց են տալիս՝ երկու տաքսի քսվել են իրար, դիակը դուրս բերեցին մեքենայի միջից և նմանատիպ այլ բաներ: Կարծում եմ` մենք դրա կարիքը երբեք չենք զգացել: Խորհրդային տարիներին միայն լավ ու բարի բաներ էին ցուցադրում ու մարդ ապրում էր անհոգ, հիմա հակառակն է: Պետք է մի քիչ բարիանանք և կոտրենք այս մռայլ վիճակը:

-Այսօր մշակութային կյանքն առհասարակ կենտրոնացած է Երևանում: Բնական է, քանի որ բնակչության մեծ մասն այստեղ է բնակվում, սակայն մարզերի բնակիչները հետ են մնում: Ինչպե՞ս լրացնել այդ բացը:
-Բացը լրացնելու տարբեր ճանապարհներ կան: Առաջին՝ համակարգված անել ամեն բան. տեղերում կազմակերպել մշակութային միջոցառումներ: Այդ մարդիկ արվեստի հետ շփվելու կարիք ունեն: Մշակույթի գործիչներն էլ այստեղ իրենց անելիքներն ունեն. եթե կարողանում են այստեղ համերգ կազմակերպել, ինչո՞ւ այնտեղ էլ չեն կազմակերպում: Հարկավոր է համագործակցել մարզպետարանների հետ և մշակել մշակութային իրականացվող ծրագրեր: Հարկավոր է կազմակերպել հանդիպումներ, դասախոսություններ, երեկոներ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն: Անհրաժեշտ է կազմակերպել մարդու ազատ ժամանակը:

-Տարիներ առաջ բավականին մեծ ուշադրություն գրավեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ձեր իրականացրած ծրագիրը՝ համաշխարհային տարբեր աստղերի ներգրավմամբ: Արդյո՞ք նախկին փորձը նկատի առնելով պատրաստվում եք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես գալ որևէ նախաձեռնությամբ:
-2005 թվականին թողարկեցի ձայնասկավառակ, որտեղ 10 լեզվով տասը ազգի ներկայացուցիչ երգում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող իմ «Ադանա» երգը: Սփյուռքահայերի և իմ ընկերների օգնությամբ այսօր 20 լեզվով ունեմ թարգմանված և ձայնագրված այդ երգը: Ձայնասկավառակները միայն նվիրում եմ: Ոչ մի հատ չեմ վաճառել: Ի սկզբանե ցանկություն ունեի կազմակերպել մարաթոն վաճառք ու ամբողջ գումարը հատկացնել մեր բանակին, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ ամբողջ սփյուռքը մեր բանակի կողքին է: Եվ շատ կարևոր է այդ ձայնասկավառակների տարածումը, քանի որ օտարազգի երգիչներն են դատապարտում ոճրագործներին: Բայց մենակ չեմ կարող տարածել: Հարկավոր է համագործակցել և միացյալ ուժերով կազմակերպել տարածումը: Չէ՞ որ դա այդքան էլ բարդ չէ: Եկեք միանանք վեհ գաղափարների շուրջ և իրագործենք միասին: Առաջարկում եմ թողարկել «Ադանա» նոր ձայնասկավառակ 15 լեզվով և այդ 15 օտարազգի երգիչներով կազմակերպել համերգային շրջագայություն տարբեր երկրներում: Օտարազգիների մոտ հարկավոր է իրենց լեզվով պատմել ցեղասպանության և ոճրագործների մասին: Իսկ հիմա աշխատում եմ նոր երգի վրա և շուտով այն պատրաստ կլինի: Երգը սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար է գրված և կոչվում է «Սև ապրիլ»: Տեքստի հեղինակն է Հենրիկ Անասյանը: Երանի այս բոլոր աշխատանքները ծառայեն նպատակին:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց

Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է

Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է

ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին

Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը

Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»

Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}