Հարցազրույցներ 10:14 08/07/2013

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

«Այնքան է ճղճիմացել մեր մշակույթը, հեռվացել իր արմատներից, բնօրինակից, որ շատ քիչ պատկերացում ունենք, թե որն է իրական, իսկական մեր տեսակը: Մեր տեսակը մինչև մեզ հետ չներդաշնակվի, մենք ուժեղ չենք կարող լինել: Panorama.am-ի զրուցակիցն է արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

-Ակտիվ հանրության միջավայրում դրական արձագանքի է արժանացել հայկական պարերը ուսուցանելու ու տարածելու Ձեր նախաձեռնությունը: Ձեր գնահատմամբ, որքա՞ն լայն տարածում է ստացել այդ նախաձեռնությունը, արդյո՞ք գոհացուցիչ համարում եք առկա արդյունքները, ինչ աջակցությո՞ւն եք ակնկալում:
-Առանձնապես ֆինանսական աջակցություն չենք ակնկալում: Բայց եթե կշեռքի հակառակ նժարին դրվի հեռուստատեսությունը, շատ բան կարող է փոխվել այն ամենում, ինչ մենք կատարում ենք: Շատ թերի վերաբերմունք կա այս ամենին: Ութ տարի է շարունակվում է այդ նախաձեռնությունը, բայց այս ամենը զարգանում է թվաբանական պրոգրեսիայով: Սակայն բավական է ազգային մշակույթը՝ երգերը, պարերը ներկայացվեն հեռուստատեսությամբ, լուսաբանվի այն, ազգային մշակույթին վերաբերող գիտահանրամատչելի հաղորդումներ, համերգներ լինեն, ոչ թե թվավաբանական, այլ միանգամից երկրաչափական պրոգրեսիայով կզարգանա:
Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին: Վստահ եմ, եթե պետական առաջին այրերը իրենց տարբեր ելույթներում շատ դիվանագիտորեն մատնանշեն ազգային մշակույթի, ազգային էթնոհոգեբանության, ազգային դրսևորումների կարևորությունը, ամեն ինչ շատ արագ կզարգանա: Կրկնակի, եռակի անգամներ պետք է ավելի շատ ներդրում արվի ազգային մշակույթի ոլորտ, որպեսզի մրցունակ դառնա:

-Պարոն Գինոսյան, ինչո՞վ կբացատրեք պետության նման վերաբերմունքը դեպի ազգային մշակույթը:
-Որոշ մարդկանց կողմից դա չի էլ գիտակցվում, քանի որ ազգային մշակույթի կրողները չեն, իրենց վրա չեն էլ զգում դրա ազդեցությունն ու կարևորությունը:
Մեկ այլ շերտ էլ կա. հասկանում են ու առավել խուսափում դրանից, քանի որ այն մարդը, ով անցնում է ազգային ինքնամաքրման ճանապարհով, սկսում է ներդաշնակվել իր ազգային տեսակի հետ, դառնում է սկզբունքային ու շատ հարցերում անխոցելի, նրան չեն կարող պարտադրել իրենց քմահաճույքները: Երկու տարբեր դրսևորումներ կան, որոնք երկուսն էլ ոչ ի նպաստ մեր ազգային մշակույթին ու մեր ազգային տեսակին:

-Կա տեսակետ, որ հայկական ազգային երգը հայերենի բաղկացուցիչը լինելով, ուրույն է ու բնորոշ միայն մեր էթնոսին: Արդյո՞ք նույն մոտեցումը տարածվում է նաև հայ ազգային պարի, պարային մեղեդիների վրա:
-Իհարկե, դա ասում ենք մաքուր, անաղարտ երգարվեստի մասին, ինչի մասին մատնանաշում էր Կամիտասը: Պարեղանակները նույնպես այդ երաժշտության մեջ են մտնում: Նա մեկ այլ հանճարեղ միտք էլ էր արտահայտել՝ «Պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը»: Նա մատնանշում էր պարարվեստի կարևորությունը ու առավել կարևորությունը, ցույց էր տալիս, որ հայի իդենտիֆիկացիայի հետ շատ լուրջ շաղկապված է: Եթե այսօր բեմերում հաճախ չենք տեսնում ազգային, անաղարտ պարարվեստը, չի նշանակում, որ այդ պարերն ինքնատիպ չեն: Հավատացնում եմ, աղերս անգամ չունի կովկասյան պարարվեստի հետ: Արևելյան Հայաստանը 19-20-րդ դարերում ներազդվել է կովկասյան պարարվեստից, Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ զերծ է: Իհարկե, մշակութային խաչասերումներ, ներազդեցություններ լինում են, չի կարող չլինել, բայց ազգային հանճարը կայանում է նրանում, որ պարբերաբար ինքնամաքրվելու ունակություն ունի: Եթե իմաստուն գտնվենք, լուրջ ուշադրություն դարձնենք ազգային պարարվեստին, վտահ եմ, որ նորից կարող ենք վերականգնել ինքնատիպությունը ու դարձնել ազգային դաստիարակության հիմնասյուներից մեկը: Թյուր վերաբեմունք կա, որ պարարվեստը, մշակույթը ժամանց է: Սա դավաճանական, պարտվողական մոտեցում է: Ժամանց կարող է լինել շոուբիզնեսը, մշակույթը դաստիարակության հիմնասյուն է: Հռոմեացի պատմիչ Լուկիանոսն ասում էր՝ Հռոմը գնում է կործանման, քանի որ հռոմեացի երգիչները դադարել են դաստիարակելուց և միայն զվարճացնում են: Բեմերից, եթերից տեսնում ենք միայն զվարճացնող մշակույթը: Դա է հենց այն պատճառը, որ հայ պետականությունն ամուր հիմքերի վրա կանգնած չէ:

-Պարոն Գինոսյան, Ձեր կարծիքով հաջողվո՞ւմ է արդյոք հնարավորինս անխաթար պահել հայ ազգային պարերը: Հատկապես երիտասարդ սերնդի դեպքում ի՞նչ ազդեցություն են ունենում օտար տաշի-տուշիները:
-Երիտասարդ սերնդի վրա ազդեցությունն ավելի քան կործանանար է, մեր տեսակը սպանող, ոչնչացնող ազդեցություն ունի: Մենք մեր տոհմածառը կարող ենք երբևէ պատվաստել օտար մշակույթից, բայց գերական պետք է մնա քո ծառի բունը: Պատվաստը պետք է լինի միայն այն դեպքում, եթե նպաստելու է զարգացմանը, քո տեսակը կատարյալ դարձնելուն, ոչ թե պղծելուն: Պետք է հասկանալ, որ անհամատեղելին իրար հետ համատեղել չի կարելի, պետք է հասկանալ, թե ինչքանով են դրանք ներդաշնակվելու ունակություն ունեցող մշակույթներ: Կլկլոցը հայկական մշակույթի հետ հնարավոր չէ պատվաստել: Մենք պետք է հասկանանք, որ նման դրսևորումներն ավելի շատ ոչնչացնում են մեր տեսակը, քան օգնում ավելի կատարյալ դառնալուն:
Տարբեր ազգային երգ, պար ներկայացնող խմբեր կան և Երևանում, և մարզերում, ցավոք, պետական որևէ դրսևորում չկա: 21 տարի է անկախ ենք, չունենք ազգագրական պետական խումբ, ազգագրություն ուսումնասիրող որևէ կառույց: Ազգագրությունը քո էթնոհոգեբանությունն է:

-Պարոն Գինոսյան, պարն ու ուրախությունն անբաժանելի են: Բնականաբար, դուք էլ ներկա եք լինում հարսանիքներին, ուրախ հանդիսությունների: Ի՞նչ տպավորություն եք ստանում:
-Թյուր կարծիք է, որ պարն ու ուրախությունն իրարից անբաժան են: Հայկական պարը բազմաշերտ է. կան աշխատանքային, ռազմի, հարսանեկան, մեհենական, ճանապարհի, սգի, ողբի պարեր: Չի կարելի ասել, թե պարը միայն ուրախության խորհրդանիշ է: Պարը հոգեվիճակի վերարտադրություն է մարմնի շարժումների միջոցով:
Ինչ վերաբերում է հարսանիքներին, ամերիկացիները ծիծաղով ասում են, թե հայկական հարսանիքներում պարողները ուղղաթիռների են նմանվում`ձեռքերը պարզում են կողիք ու սկսում պտտվել: Այդ շարժումները ոչ միայն աղերսներ չունեն հայկական պարարվեստի հետ, նաև հակասում են ազգային մշակույթին: Շվեյցարացի ընկեր ունեմ, Ալեքսանդր Թամանյանի թոռան հետ եղել էր Նորադուզի խաչքարերով գերեզմանատանը, հիացել է, այնուհետև եղել է սովորական մի գերեզմանոցում: Ապշած հարցրել է` ուզում ես ասես ա՞յն էլ է քո ազգը կերտել, սա՞ էլ: Այնքան է ճղճիմացել մեր մշակույթը, հեռվացել իր արմատներից, բնօրինակից, որ շատ քիչ պատկերացում ունենք, թե որն է իրական, իսկական մեր տեսակը: Մեր տեսակը մինչև մեզ հետ չներդաշնակվի, մենք ուժեղ չենք կարող լինել:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}