«Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են»… Կառլոս Աբովյան (լուսանկարներ)
Գեղանկարիչ Կառլոս Աբովյանը (1937-1992 թթ, Վանաձոր) սկսել է նկարել իր երիտասարդ տարիներից և այլևս երբեք չի դադարել: Միջնակարգն ավարտելուց հետո նա մի քանի տարի աշխատել է Կիրովականի քիմգործարանում որպես նկարիչ – ձևավորող:
Սակայն նրա կյանքի իմաստը նկարչությունն էր և սկսած 1975 թվականից դրան է նվիրում իր ամբողջ ժամանակն ու կենսուժը: Ինքնուս՝ նա Մոսկվայի, Երևանի պատկերասրահներում և արվեստին նվիրված գրքերում ուսումնասիրել է մեծ նկարիչների ստեղծագործությունները: Նա ասում էր, որ իր ուսուցիչները հայ մանրանկարիչներն են, նաև՝ Ռեմբրանդտը, Վան Գոգը, Սուրենյանը, Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանը, Մինասը, և բնության հրաշք՝ Լոռվա ձորը: Թեև նրա համբավը բավական արագ տարածվեց իր ծննդավայրում և Երևանում, Կառլոս Աբովյանը իր ամբողջ կյանքի ընթացքում հրաժարվել է ճանաչումից և պաշտոնական պատիվներից: Չնայած բազմաթիվ հորդորների, նա միշտ հրաժարվել է ցուցադրել իր ստեղծագործությունները և գտնում էր, որ կենդանության օրոք նկարչի գործը ո՛չ թե իր նկարների ցուցադրումն է, այլ նկարելը. փնտրել, հասկանալ, գտնել և նկարել, նկարել, նկարել անվերջ: Չնայած դրան, իր կնոջ՝ Մարգարիտի հետ հաճախ էր խոսում երևակայական մի ցուցահանդեսի մասին, երազում էր մի օր իր կտավները կախված տեսնել հայ պատմության ու մշակույթի երևելի հուշարձաններից մեկի՝ Հաղպատի պատերին:
Ինքնադիմանկար
«Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են, նույնիսկ այնպիսի բաներ, որ ես չէի ցանկանա իմանալ... Պիտի պատմեն իրենց մասին, որ հանգստանան... Այդպես են կանայք,... Ե՞ս, ես նրանց լսում եմ ու նկարում, նրանց ավելի ճի՛շտ եմ նկարում, ավելի հեշտ... Կարևորը նրանց հոգին է, նրանց զգացմունքները, նրանց անբռնելի էությունը...»: Կառլոս Աբովյանի՝ իր ընկերներից մեկին արված այս խոստովանությունները մեզ ընձեռնում են իր նկարչության էական բանալիներից մեկը:
Ինքնադիմանկար
Կառլոս Աբովյանը դիմապատկերի մեծ վարպետ էր, թեև իր ստեղծագործությունը չէր սահմանափակվում միայն դրանով: Իր վրձնած կանանց ու տղամարդկանց, մասնավորապես կանանց, բազմաթիվ դիմապատկերներում, ինչպես նաև իր ինքնադիմանկարներում, նկարիչը բնորդի արտաքինի տակ անձնավորության թաքնված իրականության, խորունկ զգացմունքների, նրա պատմության ու հոգու անընդմեջ որոնման մեջ էր:
Նյութի խորությամբ, ֆոների նուրբ բարդությամբ, մթին կամ լուսավոր գույներով, երևակայական զգեստներով, գոհարեղեններով, բանդագուշանքային զարդեղեններով, որոնցով նա զուգում էր իր բնորդներին, նա թարգմանում էր այդ այլազատ իրականությունը, միայն իր կողմից նշմարված այդ ներքին խորհրդավորությունը: Իր կտավի առջև Կառլոս Աբովյանը մի երազատես էր, մի ոգեմիջնորդ, որը բնորդի արտաքինի տակ մի այլ, մերին նման, և, այնուհանդերձ, մերին զուգահեռ ա՛յլ մի իրականության ճանապարհն էր ցույց տալիս: Նրա նկարչությունը մի ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր նրա հետ միասին ցանկանում են թափանցել հայելու մյուս կողմը և ըմբռնել էակների ու իրերի խորությունը:
Իր ցանկության համաձայն նրա սիրտը թաղվել է Լոռվա ձորում՝ Արդվիի մատուռի մոտ, մի վայր, որը նա առանձնապես սիրում էր:
Նկարչի կինը՝ Մարգարիտա Աբովյան Ալմաջյանը գրել է. « Նա իր կյանքն ու կենսուժը ամբողջապես նվիրաբերել է նկարչությանը: Նրա թողած ստեղծագործությունների ծավալը նշանակալից է, դրանք այսօր սփռված են աշխարհով մեկ՝ ինչպես հանրային, այդպես էլ մասնավոր հավաքածուներում: Նկարչի կյանքի ուղեկիցը լինելով մոտ քսանհինգ տարիների ընթացքում, ես նրա նկարչության առօրյա և միակ վկան էի: Ամեն օր ես տեսնում էի յուրաքանչյուր կտավի զարգացման ընթացքը, իր հետ ապրում ամենօրյա կասկածները, բարկությունը, որոնումները, նրա նկարելու կիրքը»:
Մարգարիտայի դիմանկարը
Կենսագրական ակնարկը՝ http://www.karlosabovian.com կայքից:
Հայկական կեպարվեստ շարքը նպատակ ունի նորելու մեր հիշողությունն ու հարգանքը` հանդեպ հայ արվեստի վարպետների ու դասականների:
Շարքի նախորդ հրապարակումները`
«Ով չգիտի Պոդպոմոգովին, նա չգիտի Հայաստանը»... Վալենտին Պոդպոմոգով (լուսանկարներ)
«Ոտքս ու ձեռքս կոտրվեր, չգնայի Կանադա»… Մարտին Պետրոսյան (լուսանկարներ)
Նրան մեղադրել են այլամտածողության մեջ... Բագրատ Գրիգորյան (լուսանկարներ)
«...ծովային ինչ-որ բան կա նրա մեջ,…»... Ասատուր Պզտիկյան (լուսանկարներ)
«Կյանքը, ինչպես մարդու սրտի կարդիոգրաման, նույն ռիթմը չի ունենում »… Ռոբերտ Էլիբեկյան (լուսանկարներ)
«…միշտ էլ ըմբոստ եմ եղել»… Հենրի Էլիբեկյան (լուսանկարներ)
Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչ… Վռամշապուհ Շաքարյան (լուսանկարներ)
«Ազգային մոդեռնի հիմնադիրներից»… Ռուբեն Ադալյան (լուսանկարներ)
Գեղանկարիչ և թատերական նկարիչ... Արմեն Չիլինգարյան (լուսանկարներ)
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և Թուրքիայում… Մանուկ Ղրդյան (լուսանկարներ)
«Արտակարգ հետաքրքիր ու բարի մարդ էր»... Հակոբ Անանիկյան (լուսանկարներ)
Ուրույն ձեռագիր և հայրենասիրական պաթոս… Մկրտիչ Սեդրակյան (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության մեջ էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ… Բարդուղ Վարդանյան (լուսանկարներ)
Երևան քաղաքի կերպարի ինքնատիպ ու վառ նկարագրություն… Գրիգոր Աղասյան (լուսանկարներ)
Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)
Աշխատել է գեղանկարչության բոլոր ժանրերում… Արամ Ղարիբյան (լուսանկարներ)
Մոնումենտալ և հաստոցային գեղանկարչություն… Հրաչյա Հակոբյան (լուսանկարներ)
Կոմպոզիցիաներ, բնանկարներ ու դիմանկարներ… Ցոլակ Ազիզյան (լուսանկարներ)
«…իմ նկարչությունը Մինասն էր հավանում»… Վարդիթեր Կարապետյան (լուսանկարներ)
«Նա Հայաստանում Մեդեռն արվեստի առաջին դեմքն էր»… Երվանդ Քոչար (լուսանկարներ)
Կ. Պոլիսից՝ Փարիզ... Կարապետ (Շարլ) Նշանյան (լուսանկարներ)
Ձգտել է ձևի և գույնի սինթեզին… Աշոտ Հովհաննիսյան (լուսանկարներ)
«Իսկական գեղանկարիչ էր»... Հմայակ Ավետիսյան (տեսանյութ, լուսանկարներ)
Բեմանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, հոդվածներ և պիեսներ... Գիգո Շարբաբչյան (լուսանկարներ)
Իր արվեստին և հասարակությանն ազնվորեն նվիրված նկարիչ… Վրթանես Ախիկյան (լուսանկարներ)
«Գրքարվեստի հազվագյուտ վարպետ, հիանալի գեղանկարիչ ու գրաֆիկ»... Անդրանիկ Կիլիկյան (լուսանկարներ)
Պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում օֆորտի բնագավառում… Վլադիմիր Այվազյան (լուսանկարներ)
«Հայերը հերոսաբար կռվել գիտեն»... Արտաշես Աբրահամյան (լուսանկարներ)
«Գույների ասպետ»... Կարեն Սմբատյան (լուսանկարներ)
«Նա ստեղծում է արվեստ»…Ալեքսանդր Գրիգորյան (լուսանկարներ)
«Հատուկ ուշադրության արժանի երևույթ»... Վրույր Գալստյան (լուսանկարներ)
Անմիջական, ուղղամիտ և ուղղախոս… Սեյրան Խաթլամաջյան (լուսանկարներ)
«Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով…»… Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
Գրաֆիկական ինքնատիպ գործերի հեղինակ… Տաճատ Խաչվանքյան (լուսանկարներ)
Խորհրդահայ բեմանկարչության հիմնադիրներից… Միքայել Արուտչյան (լուսանկարներ)
«Պոլիտբյուրոյի առաջին վրձինը»... Դմիտրի Նալբանդյանը (լուսանկարներ)
Պարզ կոմպոզիցիաներ, ճշգրիտ գծանկար... Դավիթ Օքրոյան (լուսանկարներ)
Հայաստան, աշխատավոր ու կենցաղ… Մհեր Աբեղյան (լուսանկարներ)
Հովհաննես Այվազովսկու հետքերով… Էմանուել (Մանուկ) Մահտեսյան (լուսանկարներ)
«…Մինասից առաջ Քամալյան է եղել, ու չենք իմացել»… Մկրտիչ Քամալյան (լուսանկարներ)
Քաղաքացիական շունչը, բանաստեղծական նուրբ ինտոնացիան... Սուրեն Սաֆարյան (լուսանկարներ)
Յուրօրինակ և ինքնատիպ դիմանկարներ... Ենովք Նազարյանց (լուսանկարներ)
«Նա կարողանում է զրուցել բնության հետ»… Հակոբ Հակոբյան (լուսանկարներ)
Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով… Պոլ Կիրակոսյան (լուսանկարներ)
Սոցռեալիզմ… Սեդրակ Ռաշմաճյան (լուսանկարներ)
«Ջերմ, բարի անկեղծ...»... Հմայակ Արծաթպանյան (լուսանկարներ)
Հայրենիքն ու այն կառուցող մարդիկ… Երանուհի Ասլամազյան (լուսանկարներ)
«Ես իմ երկիրը տեսնում եմ... հնչեղ, լուսավոր, բերկրալի»… Մարիամ Ասլամազյան (լուսանկարներ)
«Խորհրդավոր մարդ, անսովոր խառնվածքով նկարիչ»… Ժիրայր Օրագյան (լուսանկարներ)
Ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ… Խորեն Տեր-Հարության (լուսանկարներ)
Մայր ժողովրդի ողբերգությունը՝ ստեղծագործության հիմնական թեմա... Սարգիս Խաչատուրյան (լուսանկարներ)
Քնարական, պարզ և հուզական… Հմայակ Հակոբյանը (լուսանկարներ)
«Արուեստը … չի մեռնիր»… Զարեհ Մութաֆյան (լուսանկարներ)
Հմուտ փորագրություններ և անզուգական նկարազարդումներ… Տիգրան Փոլադ (լուսանկարներ)
Բնանկարներ՝ առանց մարդկային կերպարների... Հովհաննես Ալխազյան (լուսանկարներ)
«...ծովի մասնագետ»... Արսեն Շաբանյան (լուսանկարներ)
«Այլևս ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»… Վարդան Մախոխյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից... Մկրտիչ Ճիվանյան (լուսանկարներ)
250 նկարիչներից լավագույնը… Հովսեփ Փուշման (լուսանկարներ)
«... հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է»... Արշակ Ֆեթվաճյան (լուսանկարներ)
Ինտենսիվ գույնի, հատկապես լույսի ճանաչված վարպետ… Կարապետ Ադամյան (լուսանկարներ)
«Այս ամենի համար միայն մեկ բառ կա՝ «ապշեցուցիչ»... ». Էդգար Շահին (լուսանկարներ)
«…ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մի բեկորն եմ»… Գառզու (լուսանկարներ)
«... իմ մեջ խորը վիշտ կտեսնենք»... Ժանսեմ (լուսանկարներ)
Կերտել է նրբագեղ ու լիրիկական բանաստեղծական մի աշխարհ... Վեհիկ Տեր-Գրիգորյան (լուսանկարներ)
«... կան վերջապես նկարիչներ, որոնց գրածը հուշ է, հիշողություն»... Հովսեփ Կարալյան (լուսանկարներ)
Հին Թիֆլիսը՝ Ջոկոնդա, արև ու ծով... Վաղարշակ Էլիբեկյան (լուսանկարներ)
Գեղանկարչություն, գրքի ձևավորում, գրաֆիկա... Գրիգոր Խանջյան (լուսանկարներ)
«Նրա ստեղծագործություններում ամփոփվում են 20-րդ դարի հայոց պատմության հանգույցները»... Սարգիս Մուրադյան (լուսանկարներ)
«…ծնվում է մի արվեստ, որն իր ձևով խիստ ազգային է և խորը մարդկային իր բովանդակությամբ»… Լավինիա Բաժբեուկ–Մելիքյան (լուսանկարներ)
Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)
«Թիֆլիսյան դպրոցից»… Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) (լուսանկարներ)
Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ...Վահրամ Գայֆեճյան
Սովորաբար նա չէր ստորագրում... Վանո Խոջաբեկյան (լուսանկարներ)
«...հետաքրքիր մի երևույթ ...» Գեորգի Յակուլով (լուսանկարներ)
Հայ գեղանկարչության «նոր ալիքը». Հարություն Կալենց (լուսանկարներ)
«Առնական է, քնքուշ, ռոմանտիկ և ռեալիստական»… Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյան (լուսանկարներ)
«Նազարը` ես եմ»… Արա Բեքարյան (լուսանկարներ)
Բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից… Սեդրակ Առաքելյան (լուսանկարներ)
Հայկական ժամանակակից գրաֆիկայի հիմնադիր… Հակոբ Կոջոյան (լուսանկարներ)
«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)
«Մեր սերունդը զմայլված էր … իսկական հայրենասեր էր» ՝ Գևորգ Բաշինջաղյան (լուսանկարներ)
«…միշտ մեր նկարասրահների զարդը կլինենե` Փանոս Թերլեմեզյան (լուսանկարներ)
«...եվրոպական մասշտաբի մի վարպետ»՝ Եղիշե Թադևոսյան (լուսանկարներ)
Ազգային ռեալիստական նկարչությունը հասցրել է նոր բարձրության. Ստեփան Աղաջանյան (Լուսանկարներ)
Հոգեբանական առաջին դիմանկարն ու ժանրային առաջին նկարները. Ստեփանոս Ներսիսյան (լուսանկարներ)
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմնադիր՝ Վարդգես Սուրենյանց (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիր՝ Հովհաննես Այվազովսկի (լուսանկարներ)
Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան (լուսանկարներ)