Հարցազրույցներ 11:23 08/10/2013

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստուհի, բեմադրիչ Լալա Մնացականյանի ծննդյան օրն է: Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց արվեստագետի հետ:

-Արդյո՞ք Հայաստանում տարվում է մշակութային քաղաքականություն և եթե այո՝ դեպի ո՞ւր է տանում այդ քաղաքականությունը մեր հասարակությանը:
-Հայաստանում ընդհանուր առմամբ բացակայում է մշակութային քաղաքականությունը: Մեր երկրում դեռ կա մշակույթ միայն անձնուրաց անհատների շնորհիվ, մարդիկ, ովքեր իրենց նախաձեռնությամբ, անասելի համբերությամբ ու տոկունությամբ պահում են այն, ինչ կա: Մեզ մոտ հակամշակութային քաղաքականություն է տարվում: Առաջ կարծում էի, որ դա միտում է, սակայն հետո հասկացա, որ դա միտում չէ, այլ պարզապես տգիտության հետևանք է:

- Այսօրվա պայմաններում շա՞տ են նման նվիրված մարդիկ:
-Ոչ թե շատ են, այլ իրենք իրենցից որակ, իսկական արվեստագետի տեսակ են ներկայացնում: Շնորհիվ այդ մարդկանց է, որ այսօր Հայաստանում մշակույթը չի վերացել: Չնայած դա եղանակ չի ստեղծում, այլ ընդամենը կարող է մի քանի տեղ արև ծագել, ձգել կործանումը, որ մինչև վերջ չտապալվենք, իսկ մշակութային առումով մթնոլորտը մռայլ է: Ի վերջո դա հարցի լուծում չէ. ոնց որ քո ամբողջ մարմինը հիվանդ լինի ու որոշես միայն ձեռքդ, գլուխդ, ոտքդ բուժես, բայց օրգանիզմը մնում է հիվանդ: Այդ ամենը սխալ մտածողության արդյունք է: Ի՞նչ է կատարվում: Տեսնում ենք, որ կազմակերպվում է մի համերգ, որն իր որակով ոչինչ չարժե, բայց մեծ գումար են տալիս այդ համերգի համար, մինչդեռ այդ գումարով կարող էին այնպիսի գործ անել, որն իրենից մնայուն արժեք ներկայացներ: Այս ուղղությամբ ոչինչ չի արվում: Դա գալիս է նրանից, որ ղեկավարում են մարդիկ, ովքեր բացարձակ կապ չունեն արվեստի հետ: Նրանք հովանավորում են այն ինչ հասկանում են, իսկ նրանց հասկացածի շրջանակները ծիծաղելիորեն նեղ են:

-Ի՞նչ առաջարկություններ կարող եք անել մշակութային մռայլ դաշտը լուսավորելու համար:
-Ամեն ինչի վրա պետությունը պետք է իր աջակցությունն ունենա: Ոչ մի տարբերություն չկա դու ընտանիք ես ղեկավարում, թե՝ պետություն: Եթե չկա սրտացավություն, արդար կառավարում, սեր… ապա վաղ թե ուշ այդ ամենը փլվում է: Ոչ միայն մշակույթում, այլ ամեն ոլորտում են հարկավոր գիտակ և բանիմաց մարդիկ, իսկ մենք կամաց- կամաց «ազատվեցինք» նրանցից և ասպարեզը թողեցինք…Դիպուկ խոսքերը կարող են շատ վիրավորական հնչել, դրա համար էլ…
Լավ, որակյալ մշակույթ ունենալու համար, ոչ միայն պետության հովանավորումն է հարկավոր, այլև մեծ գումարներ: Մշակույթը դա ճոխ շռայլություն է, իսկ դա մենք մեզ հիմա թույլ տալ չենք կարող: Անընդհատ ասում են «յոլա» գնացեք, արվեստի մեջ «յոլա» գնալը ո՞րն է: Աշխարհը Բարձրագույն Արվեստ է ստեղծում, իսկ մենք դեռ «յոլա» ենք գնում: Ու զարմանում ենք, թե ինչո՞ւ աշխարհը մեզ չի ճանաչում: Մեզ՝ հինավուրց, ավանդապաշտ, տաղանդավոր ժողովրդին, ով առավոտից երեկո հեռուստատեսությամբ ցույց է տալիս իր «հերոսներին», որոնք անընդհատ ասում են՝ կտամ կսպանեմ, արյունդ կխմեմ, աղջի վեր ընգի տեղդ թե չէ կտամ կծեփվես պատին: Է հետո՞: Սրան ոչ մի որակում չեմ կարող տալ, բացի մի բանից՝ բլոճային մտածողություն:
Մշակութային մռայլ դաշտը լուսավորելու համար առաջին հերթին դեռ պետք է ազատվել հենց այդ անճաշակությունից, անորակությունից, այդ տեր ու տիրական դարձած տգիտությունից:

-Այս ամենն ազդո՞ւմ է մարդկանց գիտակցության վրա:
-Ավելի ահավոր, դա ազդում է ենթագիտակցության վրա: Սա արդեն հիպնոս է: Սա միտում է, աղանդավորական շարժման նման: Երբեմն մտածում եմ՝ ախր մի կյանք է, մարդ ուզում է ապրել հանգիստ, երջանիկ, ստեղծագործի, իսկ մենք զբաղված ենք ինչ որ մեկի կյանքով՝ ազատեցին մարդասպանին, չազատեցին…Գողին բռնեցին, չբռնեցին...Ով ինչքան լափեց…

-Որպես Հայաստանի քաղաքացի և որպես արվեստագետ ինչպիսի՞ մտավախություններ ունեք:
-Ոչ թե մտավախություն ունեմ, այլ հիմնավորված, ցավեցնելու աստիճան սարսափ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի: Դա ծրագիր է: Ես բավականին երկար ժամանակ ելույթ եմ ունենում այդ թեմայով: Դա Լոուրենս Արաբացու ծրագիրն է, ով գտնում է, որ հայերն աշխարհում այն միակ հանճարեղ ժողովուրդն է, որին պետք է ոչնչացել, այնպես անել, որ հայերը գաղթեն Ամերիկա, հողը մնա Ռուսաստանին ու կիսեն անգլիացիների հետ: Նա այդ մասին ասել է դեռ 1919 թվականին մի հարցազրույցի ժամանակ: Սա ծրագիր է, որն իրագործվում է: Ու՞մ է հարկավոր Հայաստանն առանց հայերի: Ու՞մ:
Եթե ուզում ես որ քո տան անդամներն ապրեն երջանիկ, չպետք է նայես, թե քո դիմացի հարևանը հարբեցող է, կողքի հարևանը կռվարար, մյուս հարևանը զոռբա: Մեռան ասելով վատ հարևաններով ենք շրջապատված: Բայց իմ ընտանիքում կարգապահություն, մաքրություն կարող է լինել, իմ տան մարդիկ կարող են արդար ապրեն, կուշտ լինեն: Թե՞ հարևաններն են մեղավոր, որ մեզ մոտ անպատժելիությունն անցել է բոլոր սահմանները:
Մեր երկիրը խենթացնելու աստիճան գեղեցիկ է: Ինչո՞ւ չապրենք այստեղ: Ինչու՞ չարարենք, չստեղծենք հենց այստեղ: Ինչու՞: Մարդիկ լավն են, պարզապես դարձրեցին դժգոհող, չկամեցող: Բայց ինչ անի մարդը, եթե արդեն քսան տարի է, անընդհատ պատրաստվում է ապրել: Պատրաստվում է: Ու չի ապրում: Այդ ո՞ւմ են տվել իրավունք որոշելու, որ դու քո մի հատիկ կյանքը պիտի չապրես: Չվայելես: Չուրախանաս: Իսկ ուրախանալու համար այնքան քիչ բան է հարկավոր:

-Արվեստի ոլորտում կա՞ քննադատություն և ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը:
-Այսպիսի մթնոլորտում քննադատությունը չի կարող արդար ու ճիշտ լինել: Չնայած ինձ համար կա մարդկային այնպիսի որակյալ տեսակ, որի կարծիքը ես բարձր եմ գնահատում եմ:

-Ինչպիսի՞ դերեր եք սիրում խաղալ՝ կատակերգակա՞ն, թե՞ ողբերգակ:
-Ես շատ լավ դերեր եմ խաղացել՝ և դրամատիկ, և կոմիկական: Ես այդ հարցում ինձ համարում եմ բախտավոր դերասանուհի: Հիմա իմ ուժերը փորձում եմ որպես ռեժիսոր: Բեմադրել եմ Կարել Չապեկի «Մայրը», որը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հայաստանում: Հիմա ուզում եմ կոմեդիա բեմադրել:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}