Հարցազրույցներ 10:00 03/02/2014

Լիլիթ Պիպոյանը քննադատների լռությունը վախկոտություն է համարում

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանի ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որոնց հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Նա իր վերջին մի քանի մենահամերգներն անցկացրել է ակումբներում, քանի որ նախ` «սիրտ ու հավես չունի», նաև բարդ է մեծ սրահներում համերգներ կազմակերպելը: Լիլիթ Պիպոյանի առաջիկա համերգը փետրվարի 4-ին է «Մելոման» ակումբում: «Ջազ հայերեն» խորագիրը կրող համերգում նա ելույթ է ունենալու իր ընկերների` Նառա Առաքելյանի (ստեղնաշարային), Երվանդ Մարգարյանի (շեփոր), Պերճ Նահապետյանի (հարվածային), Արմեն Հովակիմյանի (կոնտրաբաս) հետ:

Panorama.am-ը զրուցել է Լիլիթ Պիպոյանի հետ առաջիկա համերգի, ակումբային ձևաչափի ընտրության, առհասարակ` Հայաստանի մշակութային ու քաղաքական կյանքի մասին:

-Փետրվարի 4-ի համերգում հանդես եմ գալու միայն որպես երգչուհի, ոչ որպես գործիքավորող: Վաղուց էի նման համերգի, նման կազմով ելույթ ունենալու մասին երազում: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրի ընթացքում հնչելու է ամերիկյան ջազ: Ստեղծագործությունների մեծ մասը ես թարգմանել եմ հայերեն: Երկրորդ մասում լինելու են հայկական ջազային մշակումներ:

-Տիկին Պիպոյան, ինչո՞ւ եք նախընտրում ելույթ ունենալ ակումբներում, այլ ոչ թե մեծ համերգասրահներում:
-Համերգասրահներում համերգ կազմակերպելը բարդ է, դժվար, հավես չունեմ: Հիմա արդեն գոնե ինձ համար մեկ ուրիշը պետք է այդ կազմակերպչական գործերն աներ: Ակումբներում լավ է, ինձ դուր է գալիս:

-Միգուցե մտավախությո՞ւն կա, որ այսօրվա երիտասարդությանն այնքան էլ չի հետաքրքրի Ձեր երաժշտությունը, քանի որ, ինչպես պնդում են շատերը, նրանց ավելի շատ հարսանիքային, քեֆային երգ ու երաժշտություն է հետաքրքրում:
-Եթե լինի պրոդյուսեր, կազմակերպվի նորմալ համերգ, դրա հետ մեկտեղ լինի նաև գովազդ, կլինի նաև հանդիսատես: Մեծ համերգներ կազմակերպելը որոշակի տեխնոլոգիա է պահանջում:

-Ո՞վ է ձեր հանդիսատեսը:
-Վերջին երեք համերգներս արել եմ ակումբում: Քանի որ ակումբային են համերգները, հիմնականում երիտասարդներ են գալիս: Իմ ընկերները, իմ սերնդակիցները գալիս են, բայց փոքրամասնություն են կազմում:

-Տիկին Պիպոյան, Ձեզ բավարարո՞ւմ է այսօր Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությունը:
-Մշակույթի նախարարությունը մի փոքր բան փորձում է անել, բայց ուժը չի պատում: Ամեն ինչ դեմ է առնում ֆինանսական խնդրի: Ինչ վերաբերում է մաս-մեդիային, դա էլ արդեն հին պատմություն է: Երկու կարծիք կա այստեղ` կամ իսկապես, իրենք չեն ստում, որ ասում են` կատարում են պահանջարկ, կամ էլ ստում են և իրական պատճառը ինչ-որ գաղտնի, անհասկանալի պատվեր է, որ անպայման պետք է ժողովրդին բթացնել:

-Մեզ մոտ կա՞ արվեստի քննադատություն:
-Չկա արվեստի քննադատություն, չկա վերլուծություն, չկան մասնագիտական քննարկումները: Քննադատներն էլ վախից լռում են, չգիտեմ` ինչու: Բացարձակապես քննադատություն չկա, ոչ մի ոլորտում:

-Արդյո՞ք քննադատության բացակայությունն ազդում է որակի վրա:
-Այո: Իսկ չկա քննադատություն, քանի որ մշակութային դաշտը նոսրացել է ու աղքատացել: Եթե դաշտը գործող ու կենդանի լինի, լինեն քննադատներ, տարբեր տեսակի ու շատ ստեղծագործողներ, ովքեր միմյանց շատ լավ հասկանում են, ճանաչում, իրար շտկելով առաջ են գնում: Եթե նոսր է, հատուկենտ, ցաքուցրիվ, լճացում է տեղի ունենում:

-Հետևո՞ւմ եք քաղաքականությանը:
-Իհարկե, հետևում եմ միջազգային անցուդարձին, լսում քաղաքական մեկնաբաններին: Հիմա անկայուն հավասարկշություն է տիրում: Չչգիտեմ` ինչ կլինի: Ինչ վերաբերում է մեր պետությանը, կարծում եմ, որ ներքին քաղաքականության մեջ թերացումներ կան, բայց հավատում եմ, որ արտաքին քաղաքականության մեջ մեր պետական այրերը ճիշտ որոշումներ են կայացնում:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Ազգային, դասական արվեստ քարոզողները փորձում են երկարացնել Հայաստանի կյանքը. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում 

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:42
Քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախի պատմաշակութային արժեքները գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Հ. Ավանեսով
«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}