Արվեստագետ. Այստեղ մարդ չի ուզում լուսավորվել
«Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար ՀՀ Նախագահի 2010 թվականի մրցանակակիր Սարգիս Բաբայանը մտածում է կրթությունը Գերմանիայում շարունակելու, գուցե նաև այնտեղ մշտական բնակության հաստատելու մասին: Թեև դեռ այս պահին հստակ ծրագիր չունի, բայց…
Panorama.am-ի զրույցում նա ներկայացրեց, թե ինչո՞ւ է ցանկանում հեռանալ Հայաստանից, ի՞նչ խնդիրներ կան ստեղծագործական դաշտում և ինչպե՞ս է տեսնում դրանց լուծումը:
-Հայաստանում ինչպիսի՞ն է ստեղծագործական դաշտը երիտասարդ արվեստագետի համար:
-Թե սկսնակ, թե վաստակավոր արվեստագետի համար ստեղծագործական պայմանները դժվար են, քանի որ արվեստ ասվածը չի քարոզվում, ավելի շատ ներկայացվում է կեղծ, գորշ, արժեքներ: Այստեղ մարդ չի ուզում լուսավորվել, մտածել, խորհել ինչ է արվել, ինչու է արվել: Արվեստը, վերջին հաշվով, ինքնաբացահայտում է արվեստագետի էության, որը բնությունից վերցնում է ու իր ձևով հանձնում է իր, հասարակության դատին:
-Արսեն ինչպիսի՞ն պետք է լինի վարվող մշակութային քաղաքականությունը, որպեսզի Ձեր նշած խնդիրները չլինեն:
-Պետական այրերի կողմից արվեստի ոլորտը՝ քանդակագործություն, կերպարվեստ, ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն և մնացած բոլորում, բացիթողի վիճակ է: Ամեն մեկն իր գլխի տերն է: Եթե մարդ պինդ եղավ, նվիրված եղավ իր գործին, մի բանի կարող է հասնել:
-Մտածե՞լ եք ուսումը դրսում շարունակելու կամ առհասարակ՝ Հայաստանը լքելու մասին:
-Մտածել եմ, գուցե Գերմանիայում: Եթե այստեղ այսպես շարունակվի, իհարկե, դուրսը ձգում է: Ուղղակի չգիտեմ՝ դրսում ինչպես կլինի:
-Դեռ երիտասարդ եք ու շատ տարիներ ունեք Ձեր մտահղացումներն իրականացնելու համար: Բայց այս պահին կա՞ն մտահղացումներ, որոնք չեք կարողանում իրագործել միջոցների սխության պատճառով:
-Իհարկե, կան: Քանդակագործն արվեստանոցի խնդիր ունի: Դրա բացակայությունից արվեստագետը կաշկանդվում է, մտահղացումը գալիս է, բայց այդքանով եզրափակվում է, չես կարողանում աճել, ստիպված ինչքան հնարավորություն կա, դրա մեջ ես քեզ դրսևորում:
-Քննադատությանն ինչպե՞ս եք վերաբերում կամ մեզանում կա՞ արվեստի քննադատություն:
-Ունենք արվեստաբաններ, կլինի քննադատություն, ուղղակի, չգիտեմ ինչու, անհասկանալի պատճառներով չեն քննադատում, չեն հաճախում ցուցահանդեսներ: Ուրախ կլինենք քննադատության համար, քանի որ քննադատությունը կրկին մտածելու, քո արածը վերլուծելու հնարավորություն է տալիս, արդյունքում ներկայանում ես էլ ավելի լավ:
«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Երիտասարդ քանդակագործ. Նորարարությունը դեպի անկում է տանում համաշխարհային արվեստը
Լիլիթ Պիպոյանը քննադատների լռությունը վախկոտություն է համարում
«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան
Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին
Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում
Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին
Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ