Հարցազրույցներ 12:16 07/11/2013

«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

«Մշակույթ բառը մենք չունենք: … Այն դերասանն, ով այսօր շարունակում է թատրոնում հանդես գալ, ֆանատ է: … «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ»»: Մշակույթի, կինոարվեստի ոլորտում առկա խնդիրների, առաջիկա ծրագրերի մասին Panorama.am-ը զրույցել է ռեժիսոր Վահան Խաչատրյանի հետ:

-Այսօր ի՞նչ փուլում է գտնվում հայկական կինոարտադրությունը:
-Այսօրվա կինոարտադրությունից բողոքելն ինձ համար աբսուրդային է, ուղղակի մենք չունենք շուկա: Զոռով-շառով երկու կինոթատրոն ունենք: Այսինքն` ֆիլմ նկարահանելը բիզնես առումով ռիսկային է, քանի որ չես կարող հետ բերել այն գումարը, որ ծախսել ես:  Ողջունում եմ յուրաքանչյուրին, ով կարողանում է Հայաստանում գումար հայթայթել ու ֆիլմ նկարահանել: Հայկական կինոն պիոների կարգավիճակում է. սովետական մեծ շուկայից հետո այսօր չունենք շուկա: Բացի այս, վատ տենդենց եմ նկատում՝ ով պատահի, ֆիլմ է նկարահանում, մինչդեռ նրա կողքին կան լավ ռեժիսորներ, ովքեր կարող ենք իսկական լավ ֆիլմ նկարահանել: Հայկական կինո դեռ չկա, իր փնտռտուքի մեջ է: Ունենք մեծ երևակայություն, բայց չունենք գումար անել այն, ինչ ուզում ենք: Հայաստանում մեծամասշտաբ ֆիլմ նկարահանելը ֆանատիզմ է:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
-Նախ` պետք է ստեղծել որակյալ ֆիլմեր, որ կարողանանք դուրս հանել Հայաստանի սահմաններից: Մենք ստեղծում ենք ֆիլմեր, որոնցում արծարծված խնդիրները միայն հայերին է հետաքրքրում, այսինքն՝ համամարդկային պրոբլեմներին անդրադարձող ֆիլմեր չունենք, չենք կարողանում ստեղծել:

-Ինչո՞ւ: Չունե՞նք այն կարգի ռեժիսորներ, սցենարիստներ, որ ստեղծեն նման ֆիլմեր:
-Նախ ես իմ օրինակով ասեմ. ես ինքս պետք է աճեմ: Մենք պետք է աճենք, որ հասնենք դրան: Մենք կպած ենք հայկական արմատային խնդիրներին: Կարծում ենք, որ մեր պրոբլեմն ամբողջ աշխարհին պետք է հետաքրքրի: Չենք կարողանում գտնել այն խնդիրը, որը հետաքրքրի ողջ աշխարհին, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում կինոն չի կարող ապրել, կինոն Հայաստանում ապրելու հնարավորություն չունի: Ես մի քանի հեռուստաընկերությունների դիմել եմ առաջարկով՝ ստեղծել փոքր բյուջեով ֆիլմեր, որոնք բարդ խնդիրներ չեն բարձրաձայնի, բայց հետաքրքիր կստացվեն: Դեռ բանակցություններ են ընթանում: Ես ողջունում եմ այն փաստը, որ հիմա հեռուսաընկերությունները սկսել են քննարկել ստեղծագործական կողմը, մինչդեռ մի քանի տարի առաջ միայն ասում էին՝ էժան բան ստացիր: Նրանք սկսել են որակյալ արտադրանք ստեղծելու մասին մտածել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում կինոքննադատությանը:
-Եթե քննադատությունն առողջ է, շավ լավ եմ վերաբերվում: Բայց այսօր շատ է քննադատությունը զուտ քննադատելու համար: Ես այն կարծիքին եմ, որ պետք է նախքան ֆիլմը նկարահանելը,  կինոքննադատները, կինոգետները ծանոթանան ֆիլմի սցենարին ու ֆիլմի նկարահանման ամբողջ ընթացքում հետևեն, քանի որ երբ ֆիլմն արդեն կա ու նոր են սկսում քննադատել, դա անարդյունք է:

-Պարոն Խաչատրյան, մեր մշակութային քաղաքականության մեջ հստակ ուղենիշներ կա՞ն, թե դեպի ուր պետք է տանել ազգային կինոն:
-Կարճ ու կոնկրետ՝ ոչ, չկա: Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից, ինչքան շատ կապիկություն անենք, որ շատ հանդիսատես հավաքենք: Մենք ստում ենք, չենք բարձրաձայնում իրականության մասին, չենք բարձրաձայնում այն խնդիրները, որ կա մեր հասարակությունում: Ամենակարևոր խնդիրը, որ չկա ոչ կինոյում, ոչ թատրոնում՝ կարեկցանքի խնդիրն է: Մեր ֆիլմերը մեկ անգամից ավել ոչ ոք չի դիտում, քանի որ չեն թողնում մտածելու տեղիք, չեն թողնում բազմակետեր, որ ցանկանաս կրկին նայել: Մենք չունեք մշակութային քաղաքականություն: Մենք չունենք մշակույթ բառ: Այն դերասանը, ով այսօր թատրոնում շարունակում է խաղալ, ֆանատ է, քանի որ սոված փորով դժվար է բեմ դուրս գալ ու ցույց տալ այն խաղը, մարմնավորել այն կերպարին, որ սպասում է հանդիսատեսը: Դերասանները գնում են թատրոնից: Նրանք այլևս այդ արվեստը կրողները չեն:

-Դուք ավելի շատ հայտնի եք Ձեր վավերագրական ֆիլմերով (օրինակ՝«Սուրբ խաչն առանց խաչի»): Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք և չեք պատրաստվում այլ ուղղությամբ գնալ՝ վերհանելով այնպիսի խնդիրներ, որոնք, ինչպես նշեցիք, մեր կինոյում չկա, օրինակ՝ կարեկցանքի խնդիրը:
-«Գետրիք» պրոդաքշնի հետ այս պահին բանակցում ենք հայկական դասական ստեղծագործություններից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանելու ուղղությամբ: Եթե համաձայնության գանք, այն լինելու է այդ գործի ադապտացիան, այսինքն՝ հին գործը նորովի մոտեցմամբ: Գիտեմ, որ մեծ քարկոծությունների ենք ենթարկվելու, լինելու են մարդիկ, ովքեր ասելու են՝ ինչպես համարձակվեցիք կպնել այդ սուրբ գործին: Ես չեմ վախենում քարկոծություններից: Բայց այդ ստեղծագործությամբ մենք բարձրաձայնելու են այսօրվա խնդիրների մասին, քանի որ հնագույն շրջանից մինչ օրս խնդիրները նույնն են, չեն փոխվել. մշտապես լինելու է հացի խնդիր, լինելու են խաբեբաներ: Ֆիլմը լինելու է մարդկային վերաբերմունքի կորստի մասին. այսօր մարդիկ մտածում են միայն իրենց մասին, «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» գաղափարով են ապրում: Մենք սահմանափակվել ենք, մեր էգոն մեզ խեղդում է, այդ էգոյի մեջ մեզ էլ ենք տապալել: Ոչ լավ ապրում ենք, ոչ էլ կարգին մեռնում ենք: Այս գործով փորձելու ենք վեր հանել այդ բոլոր խնդիրները:

 

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում 

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար. Վրթանես Սրբազան
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ է մատուցվել Միածնաէջ Մայր Տաճարում «Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ըստ իս՝ չէր կարող. Քյոխը՝ Տիրան Խաչատրյանի՝ զինվորականների կյանքերը վտանգող գործողություններ անելու մեղադրանքի մասին
«Չգիտեմ ինչ պատերազմական դրվագին է վերաբերվում մեղադրանքը, փակագծերը բացված չեն, բայց Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Լինենք իրատես, բայց ոչ՝ հոռետես ու հուսահատ. Արամ Ա.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սուրբ ծննդեան հայրապետական պատգամ է հղել հայ ժողովրդին։ «ԴԱՌՆԱՆՔ ՅՈՅՍԻ ԱՂԲԻՒՐԻՆ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ԾՆԵԱԼ ՈՐԴՒՈՅՆ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}