Հարցազրույցներ 11:13 19/12/2013

Ազգային, դասական արվեստ քարոզողները փորձում են երկարացնել Հայաստանի կյանքը. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գալա համերգը: Ծրագիրը յուրահատուկ է` ընտրված է միայն հայկական ավանդական երաժշտություն` «Ինչու Բինգյոլը մտար», «Գարուն ա», «Ես աղջիկ եմ», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Լե լե յաման» և այլն: Նման ծրագրի ընտրությունը պատահականություն չէ` «պետք է անվերջ պրոպագանդենք մերը, ազգայինը, ավանդական, որովհետև…»:
Panorama.am-ը այսօր կայանալիք համերգի ու առհասարակ Հայաստանում վարվող մշակութային քաղաքականության մասին զրուցել է «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի հետ:

-Այսօր կկայանա մեր համույթի այս տարվա վերջին համերգը: Բացի մեր համույթի հիմնական կազմից, ներգրավել ենք նաև բավականին երիտասարդ կատարողների: Ծրագրի հետ կապված ասեմ, որ երկրորդ անգամ ենք նման մոտեցմամբ հանդես գալիս:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց նման ծրագրով ներկայանալ հանդիսատեսին:
-Պետք է անվերջ պրոպագանդենք մերը, ազգայինը, ավանդականը: Եթե մենք չանանք, ապա ո՞վ կանի:

-Իսկ արդյո՞ք մենք դրա կարիքը ունենք` պրոպագանդել ազգային մշակույթ հենց մեր հասարակության ներսում:
-Իհարկե, ունենք: Եթե չանենք` թուրքը, ադբեջանցին կանի ու անում է, ասում է մերն է, իսկ մենք ուշացած սկսում ենք պայքարել ու արդյունքի չենք հասնում: Դրա պատճառն այն է, որ մեր հասարակությունում մեր ազգային մշակույթը մոռացվում է: Մենք մեր համերգների, ծրագրերի միջոցով փորձում ենք այնպես անել, որ հանդիսատեսն անընդհատ իր ականջի մեջ ունենա մեր ազգային երգն ու երաժշտությունը ու տեր լինի դրան: Փորձում ենք ձայնագրությունների միջոցով ավելի մեծ լսարանի հասցնել՝ տարածելով յութուբով, սոցիալական ցանցերով: Պայքարի այլ ձև չկա:

-Պարոն Երկանյան, ինչո՞ւ հասանք մի կետի, որ մեր ազգայինը մոռացվում է հենց մեր ազգի կողմից:
-Այդ հարցը պետք է ուղղել իշխանությունների, ինչպես նաև ինչո՞ւ են հալածում ժողովրդին, ստիպում, որ արտագաղթեն ու տեղ բացեն այլոց համար: Եթե տեր լինեին, մենք էլ մեր չափով կփորձեինք շարունակել տեր լինել, այդ դեպքում երևի այդքան խիստ հրամայական չէր լինի պրոպագանդել ազգայինը: Իսկ ինչ է այսօր պրոպագանդվում հեռուստաալիքներով, ռադիոալիքներով: Միայն տեսնեք, թե տարվա ընթացքում քանի վայրկյան է դրանցով հատկացվում Կոմիտասին, մյուսների անունները չտամ: Բոլոր ալիքներով նույն դեմքերը, նույն ցածրորակ ռաբիզը, անկապ շոուները, հարցումները, թոփերը, շոփերը: Այդ ամենը հեռու է տանում հայ մարդուն իր արմատներից, իր ազգայինից, այնքան է հեռվացնում, ջրիկացնում այդ ամեն, որ եթե մենք, դասական կոլեկտիվները, երգիչները, անսամբլերը չփորձենք տեր լինենք, համարեք, որ ավելի շուտ կգա Հայաստան երկրի վախճանը: Նման համերգներով փորձում ենք երկարացնել կյանքը, քանի որ հույս ունենք, որ վաղը, մյուս օրը կարող է Աստծո օգնությամբ մեր ճակատագիրը լավանա:

-Այս վիճակը արդյո՞ք սխալ վարվող մշակութային քաղաքականության հետևանք է:
-Բայց արդյո՞ք կա մշակութային քաղաքականություն: Չկա: Բացիթողի վիճակում է: Ով ինչ ուզում անում է: Չկան հստակ ուղենիշներ, գաղափարախոսություն:

-Մաեստրո, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
-Իմ չափով, իմ համերգներով փորձում եմ անել: Անում ենք, բայց որ լայն լսարանին տեղ չի հասնում, դա այլ խնիդր է: Չկա նաև երաժշտագրաքննատադություն: Այդքան բան ինչպե՞ս կարող ենք մեր վրա վերցնել: Պետք է պահենք, պահպանենք մեր ազգային մշակույթը լավ օրերի համար, ինչպես դա արեց Կոմիտասը: Նա փորձում էր եվրոպական երկրներում, Պոլսում, Էջմիածնում կազմակերպել համերգներ ու այդպես ազգային երգը հասցնել հասարակությանը, նրանց միջոցով փոխանցել հաջորդ սերունդների: Հիմա ինձ համար այդ երգերն անանցողիկ, անգնահատելի, ազգային արժեքներ են, պետք է այնպես անենք, որ էլի չտանք թուրքերի բերանը:

-Պարոն Երկանյան, ո՞վ է այսօր Ձեր հանդիսատեսը: Նրանց շարքերում շա՞տ են երիտասարդները:
-Մեր հանդիսատեսը նրանք ենք, ովքեր գնահատում են ազգայինը, հասկանում դրա արժեքը: Իհարկե, կան երիտասարդներ: Այդ մասին է վկայում նաև այսօրվա մեր համերգի երիտասարդական կազմը: Մենք մեր համերգներով նաև երիտասարդներին կրթելու խնդիր ենք փորձում լուծել: Եթե տեղ չտանք երիտասարդներին, վաղը, մյուս օրը ճամպրուկները կվերցնեն ու կհեռանան Հայաստանից, քանի որ այստեղ չկա հնարավորություն երգել, պարել, նկարել:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում 

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}