Մշակույթ 10:06 26/02/2014

Երիտասարդ քանդակագործ. Նորարարությունը դեպի անկում է տանում համաշխարհային արվեստը

Երիտասարդ քանդակագործ Արգիշտի Հարությունյանը, հետևելով իր վարպետներին, ավանդական, ազգային մշակույթի կրողն է: Հենց ազգային մշակույթի պահպանումն է համարում բարոյական անկման դեմ պայքարի ամենակարևոր միջոցը, իսկ նորարարությունը համարում է համաշխարհային արվեստի անկման պատճառներից: Արվեստի վերաբերյալ իր պատկերացումները, ազգային արվեստը պահպանելու իր մոտեցումները Արգիշտի Հարությունյանը ներկայացրել է Panorama.am-ին: 

-Ինչպիսի՞ն է Հայաստանում ստեղծագործական դաշտը երիտասարդ ստեղծագործողների համար:
-Մեզ մոտ ստեղծագործելու համար առկա պայմաններն այնքան տրամադրող չեն, ինչքան խոչընդոտող: Ստեղծագործելու ամենաառաջին նպաստող պայմանը՝ մեր էությունը մեր բնության մեջ, այսինքն ծնվել ենք այստեղ, այստեղից ենք սնվում, մեր արևը, միջավայրը, մշակույթը: Խոչընդոտում է ոչ թե մեր երկիրը, ժողովուրդը, այլ խոչընդոտում է համաշխարհային թոհուբոհը: Այն վատ է անդրադառնում մեր վրա: Մենք կարիք ունենք լուրջ մարդկանց, ովքեր տեր կկանգնեն, կղեկավարեն մեր մշակույթը: Չպետք է լինի պատահականության սկզբունք, որ մի քանի ճգնավորներ պադվալներում ինչ որ բաներ անեն, իսկ մի քանի մեծ հնարավորությունների տեր մարդիկ շահագործեն:

-Արգիշտի, Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ Դուք այնքան էլ չենք ընդունում այն մշակութային քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանում:
-Վարվող մշակութային քաղաքականությունը ոչ ճիշտ է:

-Ինչպե՞ս եք տեսնում խնդիրների լուծումը:
-Այս վիճակից դուրս գալու համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պարտադիր չէ, որ արվեստը լինի անպայման եկամտաբեր բիզնես, որպեսզի նրան նշանակություն տան: Պետք է հասկանալ, որ ցանկացած բիզնես մշակույթից ծնունդ առնող մի արժեք է, որը բարիք կուտակելու, բարիք հավաքելու նպատակ է հետապնդում: Երբ դաշտում կոնկրետ եսակենտրոնության տեսակներն են աշխատում ՝ կուտակել դեպի ինձ, դեպի ինձ, չի լինում ազգային մտածողություն, այս անհավասարությունը բերում է շնորհքով, տաղանդավոր մարդկանց երկրից հեռանալուն, մարդ մնում է մենակ, անօգնական, անպաշտպան:

-Շփվելով արտասահմանցի արվեստագետների հետ՝ ի՞նչ եզրակացություններ եք անում Ձեզ համար, ինչպիսի՞ն է այնտեղ դաշտը երիտասարդ ստեղծագործողների համար:
-Քիչ առիթներ եմ ունեցել շփումների համար: Բայց կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում ընդհանուր բարոյականության մեծ անկում կա: Բարոյականությունը պահպանելու պայքարի մեջ ամենակարևորն ազգային մշակույթը պահպանելն է, ազգային մշակույթին տեր կանգնելն է: Համաշխարհային մշակույթը հասել է այն կետին, որ ընտանիք է քանդում, բարոյական չափանիշներն են փոխվել: Շատ իսկական արվեստագետներ համաձայն չեն այսօրվա աշխարհաքաղաքական խառնաշփոթին: Ինձ հանդիպած ցանկացած արվեստագետ ցավով է խոսում այս ամենի մասին:

-Արվեստի ո՞ր ուղղությունն է Ձեզ հոգեհարազատ:
-Լայն շրջադարձային բաներ չեմ սիրում: Նախընտրում եմ ավանդական արվեստը: Դա գալիս է նաև մեր վարպետներից: Նրանք արվեստագետի պահպանող տեսակն են, ոչ թե քանդող, հրաժարվող, անընդհատ նորարարություններին ձգտող: Նորարարությունն իր մեջ դրական փոքրիկ մասնիկ է կրում, մեծ առումով քանդում է կայացած ու բարոյական լուրջ արժեքներ: Նորարարությունը համաշխարհային արվեստն անկում է տանում:

-Արգիշտի, ի՞նչ կասեք արվեստի քննադատության մասին:
-Սա մեր իրականության ամենավատ կողմն է: Չկա քննադատություն, իսկ եթե կա, ընդամենը հետսովետական գրականության տերմիններով ճառեր: Վարպետներս (քանդակագործներ Գետիկ Բաղդասարյան, Գարեգին Դավթյան) լավ են ասում՝ եթե փոխենք արվեստագետներին, ճառերի բովանդակությունը չի փոխվի: Մեզ մոտ չկա ճիշտ, ուսումնասիրված քննադատություն: Կա որոշված ֆորմատ, որով ներկայացվում է արվեստը, տվյալ հեղինակը: Իրավիճակի նկատմամբ չկա լրջություն: Այս ամենը, միանշանակ, վատ հետևանքներ է ունենում. լավն ու վատը չեն հասկանում, չեն կարողանում տարբերակել, քանի որ երկուսն էլ նույն ռամկայով են ներկայացվում:

-Ցանկություն ունե՞ք կրթությունը շարունակել դրսում:
-Շատ բան չեմ սովորի: Դրսի տաք ձայները, ճոխություններն այլ, ուրիշ աշխարհ են ինձ համար: Ես սիրում եմ Հայաստանը:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`

Լիլիթ Պիպոյանը քննադատների լռությունը վախկոտություն է համարում

Ազգային, դասական արվեստ քարոզողները փորձում են երկարացնել Հայաստանի կյանքը. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան

Մեր հասարակությունում կա մի տեսակ, որ ամաչում է իր ազգային արվեստից. «Ակունք» ազգագրական համույթի խմբավարը մտահոգված է

Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին

Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում 

Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին

Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց


Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել


ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է


Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է


ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին


Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը


Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ


Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»


Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»


Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞


Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am
11:07
Ավարտվել է որդու կողմից մորն առանձին դաժանությամբ սպանության փաստի կապակցությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
2024 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ նույն օրը...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դատապարտյալը կտրել է լեզուն, մեկ ուրիշը ձեռքերն է վնասել
Արմավիրի բանտի կարանտինի 3-րդ խցում դատապարտյալը գնացել է ծայրահեղ քայլի։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` նա կտրել է լեզուն։...
Աղբյուր` Panorama.am
10:34
ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
ԱՄՆ-ում թռչնագրիպից՝ H5N1 վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Լուիզիանայի Առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ մահացածը 65 տարեկան էր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
«Կանխատեսումները, թե ԱՄՆ նոր նախագահը հակված է ջանքեր ներդնելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտը հանգուցալուծելու/սառեցնելու, պայմանավորված է ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մաքուր թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք այն եկեղեցու սպասավորներին. Հայր Զաքարիա
Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների...
Աղբյուր` Panorama.am
09:44
Թուրանական միջանցքի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Գեղամյան
«Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք»,-գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան...
Աղբյուր` Panorama.am
09:42
Քրիստանյա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախի պատմաշակութային արժեքները գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Հ. Ավանեսով
«Այսօր  Սուրբ Ծննդյան  պատարագի  արարողություններ  են  կատրավում Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում` ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Հունվարի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ Արտաշատի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}