Գեղանկարիչ Սուրեն Խորենյանի հույսը երիտասարդներն են
Գեղանկարիչ Սուրեն Խորենյանի հույսը երիտասարդ սերունդ է, ով, նրա համոզմամբ, ժամանակի ընթացքում կփոխի Հայաստանում վարվող և մշակութային քաղաքականությունը, և մեր մշակույթն էլ ավելի կբարձրացնի: Իսկ թե՝ ինչո՞ւ է նման կարծիքի, ինչպե՞ս է տեսնում հայ արվեստի զարգացումը և այլ հարցերի վերաբերյալ նրա հետ զրուցել է Panorama.am-ը:
-Պարոն Խորենյան, ո՞ւր է գնում այսօր հայ գեղանկարչությունը, ենթարկվո՞ւմ է այն որևէ ազդեցության:
-Փառք Աստծո, գլխավոր այն է, որ մեր արվեստը չի կորցնում իր ազգային դեմքը, դիմագիծը: Ունենք գեղանկարիչներ, ովքեր կրթություն են ստանում դրսում, ապրում և աշխատում են այլ երկրներում, բայց մեր ազգային ավանդույթներին, մտածելակերպին շարունակում են հավատարիմ մնալ: Իհարկե, զարգանում է գեղանկարչությունը: Միշտ ուրախ եմ ու պատվով եմ ման գալիս դրսում, քանի որ մեր գեղանկարիչները, քանդակագործներն իրենց վարպետությամբ շատ բարձր դիրքերում են գտնվում այլ երկրների հետ համեմատած: Մնում է, որ այդ ամենը դուրս գա մեր երկրի սահմաններից և ճանաչեն մեզ: Սա էլ կամաց-կամաց կլինի, ունենք երիտասարդ սերունդ, ովքեր անհամեմատ ուժեղ են:
-Արվեստի քննադատությունն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում մեզ մոտ:
-Այսօր բուհերում բացվում են ֆակուլտետներ, որտեղ պետք է պատրաստվեն արվեստի քննադատներ: Կամաց-կամաց սկսում են հասկանալ քննադատների դերը: Այսինքն, ապագայում այս ոլորտում էլ զարգացում ենք սպասում: Արվեստի քննադատությունը դրական ազդեցություն կարող է ունենալ մեր արվեստի զարգացման վրա, քանի որ ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքները շատ կարևոր են ցանկացած արվեստագետի համար:
-Պարոն Խորենյան, ինչպե՞ս եք տեսնում այսօր մեր արվեստի ոլորտում առկա խնդիրների լուծումը: Հայաստանում վարվող մշակութային քաղաքականությունը կարո՞ղ է լուծել այս բնագավառում առաջացած խնդիրները, մարտահրավերները:
-Այսօր, այսօրվա քաղաքականությամբ լուծում չեմ տեսնում: Բայց ընթացքը, կարծում եմ, լավ է լինելու. ինքնըստինքյան, մեր աճող սերունդն իր բանիմացությամբ, զարգացվածությամբ, դրսում սովորելու ընթացքում ձեռք բերած կարողությունների շնորհիվ կարող է բերել մշակույթի դաշտի զարգացում: Նրանք սկսում են ավելի լավ ճանաչել աշխարհի արվեստը, մեր արվեստը: Այս ամենը կնպաստի, որ մեր արվեստը վաղն ավելի բարձր մակարդակով ներկայացվի: Այսօր սահմանները բաց են, շատ է շփումը դրսի աշխարհի հետ: Գնում ու տեսնում են, թե Պարթենոնում ու Թաջ Մահալում ինչպիսի մաքրություն է, ինչպես են դրսում հարգում իրենց մշակույթը: Այս ամենն, իհարկե, թողում է իր հետքը: 10-15 տարի առաջ ոչ ոք իր տանը կտավներ չէր կախում, իսկ այսօր հակառակ պատկերն է:
-Պետության կողմից պատվերներ ստանո՞ւմ եք և ի՞նչ հաճախականությամբ եք կարողանում ցուցադրել Ձեր աշխատանքները հանրությանը:
-Հայաստանում արդեն 11 ցուցադրություն ենք ունեցել, նույնքան էլ դրսում: Կարևորն այն է, որ ցուցահանդեսների այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են: Խորհրդային տարիներին հիմնական պատվիրատուն պետությունն էր, իսկ այսօր անհամեմատ քիչ են լինում պետական պատվերները: Հիմա ավելի շատ են մասնավոր պատվերները: Բայց միտում եմ տեսնում, որ պետությունը կամաց-կամաց սկսում է պատվերներ անել, քանի որ կգա մի պահ, որ պետությունը կզգա մեծանուն նկարիչներին պատվերներ տալու ու գեղագիտական մեծ արժեք ներկայացնող կտավներ ունենալու անհրաժեշտությունը:
«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Արվեստագետ. Այստեղ մարդ չի ուզում լուսավորվել
Երիտասարդ քանդակագործ. Նորարարությունը դեպի անկում է տանում համաշխարհային արվեստը
Լիլիթ Պիպոյանը քննադատների լռությունը վախկոտություն է համարում
«Մեր մշակույթն ընկել է կապիկությունների հետևից». ռեժիսոր Վահան Խաչատրյան
Լալա Մնացականյանը՝ հակամշակութային քաղաքականության ու բլոճային մտածողության մասին
Սոնա Ազարյան. Հայկական բեմում ես ավելի եմ հուզվում
Գ. Գինոսյան. Ազգային մշակույթը մարդկանց չի հետաքրքրում, քանի որ չի հետաքրքրում պետական կառույցներին
Արա Գևորգյան. Փորձում են ամեն կերպ կործանել մեր մշակույթը, ուզում են կործանել մեր երկիրը առանց պատերազմի
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյան. Մեր տաղանդը, շնորհքը, գիտելիքները քիչ չեն, ոչ մեկը թող չկասկածի...բայց
Դավիթ Մուրադյան. Այսօրվա ժամանակը մինչև վերջ իր կերպարը չի գտել
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է
ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին
Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞
Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ